Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայաստանի վայրի թռչունները» լուսանկարչական մրցույթ

Հարգելի թռչնասերներ,

Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է լուսանկարչական մրցույթ «Հայաստանի վայրի թռչունները» խորագրով բոլոր սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար: Մրցույթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը և հետաքրքություն առաջացնել թռչնադիտարկման և վայրի թռչունների նկատմամբ:

1.       Ընդհանուր կանոններ

1.1.    Կընդունվեն միայն այն լուսանկարները, որնց վրա պատկերված կլինեն վայրի թռչունները իրենց կենսամիջավայրում: Ընտանի կամ վանդակային պայմաններում պահվող թռունների լուսանկարները չեն ընդգրկվի մրցող աշխատանքների ցուցակում: Բների հարևանությամբ լուսանկարված թռչունների նկարները նույնպես չեն ընդունվի:

1.2.    Ժյուրին իրավասու է հստակեցնել նկարահանման պայմանները և մանրամասները մրցույթի կանոնների խախտման հիմնավոր կասկածների առկայության դեպքում:

Մրցույթի կանոնների խախտման դեպքում աշխատանքը դուրս կմնա մրցակցությունից:

1.3.    Մրցույթը անց է կացվելու 3 անվանակարգերով: Հատուկ մրցանակներ են շնորհվելու “բարդ” թռչնատեսակների ամենահաջողված լուսանկարների հեղինակներին:

2.       Ժամկետները և տեղանքը

Թվային լուսանկարները կընդունվեն հայտարարության հրապարակման պահից: Մրցույթը ավարտվում է2013թ.-ի հուլիսի 31-ին: Լուսանկարները ուղարկել aspbirds@gmail.com էլ. հասցեով:

3.       Մրցույթի անվանակարգերը

Անվանակարգ 1.Թռչունների վարքը
Այս անվանակարգի աշխատանքը պետք է ցուցադրի լուսանկարչի հմտությունը՝ դինամիկ, ակնթարթային պահերը (թռիչք, վազք) լուսանկարելու ունակությունը: Հաշվի են առնվելու պատկերի պարզությունը, էսթետիկ միջավայրը, ինչպես նաև բովանդակության առկայությունը:

Անվանակարգ 2.Թռչուններն իրենց կենսամիջավայրում
Այս անվանակարգի համար կարևոր է աշխատանքի գեղարվեստական կողմը՝ կոմպոզիցիայի ընկալումը, լուսանկարի գունային լուծումը: Առանձնյակը, թռչունների խումբը կամ երամը պետք է լուսանկարել գեղեցիկ (բնական) միջավայում: Այս դեպքում միջավայրի/լանդշաֆտի գեղեցկությունը ոչ պակաս կարևոր է, քան թռչունը:

Անվանակարգ 3.Քաղաքային թռչուններ
Այս անվանակարգում պետք է ցուցադրվի, թե ինչպես է թռչունը հարմարվում շրջակա միջավայրին, մարդկանց հարևանությանը, քաղաքային պայմաններին: Համեմատական գնահատականի ժամանակ հաշվի կառնվեն աշխատանքի օրիգինալությունը, բովանդակության առկայությունը, լուսանկարի որակական հատկությունները (գույն, լույս, պարզություն):
“Բարդ” թռչնի լավագույն լուսանկարը ենթադրում է դժվար նկատելի, քողարկված կամ զգույշ տեսակների հաջողված լուսանկարումը:

4.       Հիմնական պահանջներ

4.1.    Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն հեղինակային: Յուրաքանչյուր անվանակարգում մասնակիցը կարող է ներկայացնել 3-ից ոչ ավել աշխատանք: Միևնույն լուսանկարը չի կարող մասնակցել տարբեր անվանակարգերում:

4.2.    Գնահատման համար լուսանկարը պետք ուղարկել JPEG ֆայլով, պահպանված առավելագույն որակով (10-12 Photoshop ծրագրում), առավելագույնը 1200 պիքսել: Աշխատանքի եզրափակիչ փուլ անցնելու դեպքում ժյուրին կարող է պահանջել լուսանկարի բնօրինակը: Մրցույթի եզրափակից փուլ անցած մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

4.3.    Թվային լուսանկարները կարող են անցնել գրաֆիկական խմբագրում (Photoshop կամ այլ ծրագիր` թույլատրվում է շտկել միայն exposure, brightness, contrast, noise հատկանիշները): Առավել շատ փոփոխված լուսանկարները չեն ընդունվի:

4.4.    Մրցույթին ներկայացվող լուսանկարը պետք է ունենա նկարահանման տվյալներ՝ ֆոտոխցիկի ապրանքանիշը, օբյեկտիվի չափերը և այլն (թվային ֆոտոխցիկով լուսանկարելու դեպքում այդ տվյալները գրանցվում են ավտոմատաբար):

4.5.    Լուսանկարները վերնագրել թռչնի գիտական անունով, օրինակ՝ մեծ երաշտահավ (գեղարվեստական անվանում պետք չէ), նշելով լուսանկարման տեղանքը, հեղինակի անունը և անվանակարգը, որում այն մասնակցելու է:

5.       Մրցույթի արդյունքների ամփոփում:

Մրցույթին ներկայացված լուսանկարները կգնահատի ժյուրին: Հաղթող ճանաճված մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով: Հաղթողների անունները կհրապարակվեն մեր կայքում` www.aspbirds.org 2013 թ.-ի օգոստոսի 15-ից հետո:
Մեր կոնտակտներն են՝

Հայաստանի թռչունների պահպանման միություն

Հեռ/ֆաքս՝ (+ 374 10) 20-87-25
Էլ. փոստ՝ aspbirds@gmail.com

Կայք՝ www.aspbirds.org

Աղբյուրը տե՛ս այստեղ