Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ

 ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
անվան կրթաթոշակ նշանակելու համար:
 
           20161223025104Исаак Исаакячн
 
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 12-ը Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
  2.  տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից առաջադիմության միջին որակական գնահատականի վերաբերյալ (սկսած ուսումնառության առաջին տարվանից),
  3. դիպլոմի, դիպլոմի միջուկի պատճենը (առկայության դեպքում),
  4. մեկ գունավոր լուսանկար:
Մրցույթին դիմած ուսանողները վերլուծական/հետազոտական նյութը (ոչ ավելի, քան 15-20 տպագիր էջ) պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 30-ը:
 
Վերլուծական/հետազոտական նյութի թեմաներ.
 
  • Ֆինանսական համակարգի մրցակցության գնահատումը ՀՀ-ում
  • Գնային կոշտությունների համապարփակ վերլուծություն ըստ ապրանքային խմբերի ՀՀ օրինակով
  • Եկամտաբերության կորերի արձագանքը իրականացված դրամավարկային քաղաքականությանը ՀՀ-ում
  • ՀՀ ԿԲ գործունեության արդյունավետության բարելավումն առցանց տվյալների օգտագործման միջոցով
  • Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը դոլարիզացված տնտեսություններում
  • Big data-ն և AI-ը որպես վիճակագրական տեղեկատվության ստացման և մշակման նոր հնարավորություններ, դրանց հետ կապված մարտահրավերները և ներդրման հնարավոր ուղիները ԿԲ-երում
  • Բաղադրյալ ցուցանիշները որպես կյանքի որակը բնութագրող ցուցանիշներ
  • Ուղղակի ներդրումների ճյուղային կառուցվածքի ձևավորման հիմքում ընկած գործոնները ՀՀ-ում
  • Դոլարիզացիայի վիճակագրական չափման հիմնախնդիրները ՀՀ-ում
Հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ պահանջներ
Հետազոտական/վերլուծական աշխատանքի կառուցվածք.
  • Տիտղոսաթերթ
  • Բովանդակություն
  • Նախաբան
  • Հիմնական մաս
  • Եզրակացություն և առաջարկություններ
  • Գրականության ցանկ
Տիտղոսաթերթի վրա, որն աշխատանքի առաջին էջն է, անհրաժեշտ է նշել ուսանողի անունը, ազգանունը, ԲՈՒՀ-ը, հետազոտական/վերլուծական աշխատանքի թեման:
Բովանդակությունում նշվում են բոլոր բաժիններն ու ենթաբաժինները, դրանց զբաղեցրած էջերն՝ ըստ հերթականության:
Նախաբանը պետք է ծառայի երկու նպատակի: Նախ, այն պետք է ծանոթացնի ընթերցողին թեմային: Երկրորդ, դրանում պետք է սահմանվի հետազոտության/վերլուծության հարցը, խնդիրը կամ թեզիսը:
Հիմնական մասում, որը հետազոտական աշխատանքի գլխավոր մասն է, անհրաժեշտ է զարգացնել թեզիսը՝ պատճառներով, բացատրություններով, օրինակներով և փաստերով, միաժամանակ նշելով, թե հետազոտական/վերլուծական ինչ մեթոդներ և/կամ գործիքներ են կիրառվել հետազոտողի կողմից:
Եզրակացությունում պետք է ամփոփվի աշխատանքը և տրվի պատասխան հետազոտական/վերլուծական աշխատանքի հարցին կամ խնդրին:
Աշխատանքն անհրաժեշտ է գրել A4 ձևաչափի էջի վրա, 12 տառաչափով:
Արգելվում է գրագողությունը և այլ անձի կողմից կատարված աշխատանքը որպես Ձեր կողմից կատարված ներկայացնելը:
Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ)
 
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
(010)592634 հեռախոսահամարով
 
Էլեկտրոնային փոստի հասցե՝ hrm@cba.am
Նյութի աղբյուրը՝  https://abcfinance.am/