Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների համաշխարհային օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը և Հայաստանը նշեց “Ուսանողների համաշխարհային օրը”: Այս տոնն ունի երկար տարիների պատմություն:
1939թ. Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի ձևավորման տարեդարձը: Գերմանացի օկուպանտներն էլ փորձել են բռնի ուժով ցրել երթը, որի ընթացքում գնդակահարվել է ուսանող Յան Օպլետալը: Նրա թաղման արարողությունը վերածվել է բողոքի ցույցի: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան շրջափակվել է ուսանողական հանրակացարանը, ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել են, Չեխիայի բոլոր համալսարանները մինչև պատերազմի ավարտը փակված են մնացել: 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ:


Ահա այսպիսի տխուր պատմություն ունի նոյեմբերի 17-ը, որն այսօր դարձել է ցնծության տոն:
Այս տարի ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանը ԵՊՀ ռեկտորի պատվոգրեր հանձնեց մի շարք շնորհալի ուսանողնրի: Պատվոգրերի արժանացան`

  • ՈւԽ նախագահ Մխիթար Մելիքսեթյանը,
  • ՈւԳԸ նախագահ Նաիրի Սահակյանը,
  • ՈւԽ փոխնախագահ Նաիրի Ճաղարյանը,
  • ՈւԽ մշակութային հանձնաժողովի նախագահ Վերգինե Սաֆարյանը: