Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»

2018թ. մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի անդամների հետ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը, որին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»՝ մասնաճյուղում

Հանդիպման շարժառիթը նախօրեին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունն էր, որտեղ մասնաճյուղի ՈՒԽ-ն դարձավ մրցանակակիր:

Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»՝ մասնաճյուղում

Այն ՀԵՀ-ի կողմից 17 տարի անընդմեջ իրականացվող ծրագիր է, որի նպատակն է խրախուսել, գնահատել երիտասարդներին, ուսանողներին և տարվա ընթացքում իրականացվող երիտասարդական նախաձեռնությունները:

«Հայկյան 2017» մրցանակաբաշխությանը ներկայացվել էր շուրջ 40 հայտ՝ 11 անվանակարգերում, որոնցից «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Տնօրեն Ս. Ա. Առաքելյանը մեծ ուրախությամբ շնորհավորեց մրցանակակիրներին, ընդգծեց, որ ՈՒԽ-ի այս հաղթանակն առանձնահատուկ ձեռքբերում է մասնաճյուղի համար. «Սիրելի՛ ուսանողներ, ձեզ եզակի հնարավորություն է տրվել ՀՀ նախագահի ձեռքից ստանալու մրցանակ, մի բան, որի մասին մեր սերունդը չէր էլ կարող երազել: ՀՀ մարզերում կան տասնյակ պետական բուհեր, որոնց մեծ մասը գերազանցում են մեր կրթօջախին իրենց ուսանողների քանակով, սակայն այս մրցանակը ցույց է տալիս, որ մենք եղել ենք ավելի կազմակերպված, իրագործել ենք հետաքրքիր ծրագրեր և, որ պակաս կարևոր չէ, ճիշտ ենք ներկայացրել կատարած աշխատանքները»:

Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»՝ մասնաճյուղում

Պարոն Առաքելյանը, կարևորելով ուսանողական կառույցները որպես երիտասարդների ինքնադրսևորման լավագույն հարթակներ, նշեց, որ այսօր ՀՀ պետական բարձր պաշտոնյաների հիմնական մասը ուսանողական տարիներից ակտիվություն ցուցաբերած անձինք են, ովքեր կարողացել են ինքնադրսևորվել և անընդհատ աճել: Տավուշի մարզում ևս համայնքների, դպրոցների, տարբեր  կազմակերպությունների ղեկավարների մեջ մեծ թիվ են կազմում մասնաճյուղի շրջանավարտները, ովքեր ուսանողական տարիներին եղել են ակտիվ: Նրանց մի մասն էլ աշխատում է մասնաճյուղում և այժմ այստեղ ներկա գտնվողների մեջ կան ուսանողներ, որոնց առաջարկելու ենք աշխատանքի անցնել մասնաճյուղում:

Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»՝ մասնաճյուղում

Տնօրենը շնորհակալություն հայտնեց ավարտական կուրսերի ուսանողներին, շնորհավորեց ֆակուլտետների ՈՒԽ-ների նորընտիր նախագահներին, բոլորին մաղթեց բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ և նշեց, որ մասնաճյուղի ղեկավարությունը միշտ պատրաստ է աջակցել ուսանողներին՝ իրականացնելու իրենց  նախաձեռնությունները: Ամփոփելով իր խոսքը՝ նա կոչ արեց լինել ակտիվ, ունենալ մեծ ընկերական շրջապատ, որը կօգնի կյանքի բոլոր իրադրություններում:

Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»՝ մասնաճյուղում

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների և աջակցության համար՝ մասնավորապես նշելով. «Ուրախ եմ, որ պատվով ենք ներկայացրել մեր համալսարանը, արժանացել նման մրցանակի: Շնորհակալ եմ Ուսխորհրդի աշխատանքային թիմին և իհարկե մասնաճյուղի տնօրեն պարոն Առաքելյանին՝ մեզ մշտապես աջակից լինելու համար։
Վստահ եմ, որ մրցանակն ավելի ոգևորիչ կլինի մեր կրտսեր ընկերների համար, որ նրանք էլ մեզ գերազանցեն»։

Հանդիպման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:Հայկյան մրցանակակիրներին դիմավորեցին «տանը»՝ մասնաճյուղում