Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում մեկնարկեցին հեռակա ուսուցման՝ 2017-2018 ուստարվա դասերը

2017թ. նոյեմբերի 1-ին՝ հեռակա ուսուցման՝ 2017-2018 ուստարվա դասերի մենարկի առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետը, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, Հեռակա ուսուցման բաժնի վարիչը և աշխատակիցները, Ուսանողական խորհրդի նախագահը:

Մասնաճյուղում մեկնարկեցին հեռակա ուսուցման՝  2017-2018 ուստարվա դասերը

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը բարի գալուստ մաղթեց 8 մասնագիտությունների («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Հոգեբանություն», «Ֆինանսներ» (ըստ ոլորտի), «Զբոսաշրջություն») գծով բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունված 170 առաջին կուրսեցիներին, շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարին, մաղթեց հաջողություններ ուսման մեջ, նրանց կոչ արեց յուրացնել և պահպանել մասնաճյուղում ձևավորված լավագույն ավանդույթները, առաջին հերթին լինել կարգապահ, ուսումնատենչ, աշխատասեր, նպատակասլաց, բարձր պահել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու պատիվը:

Մասնաճյուղում մեկնարկեցին հեռակա ուսուցման՝  2017-2018 ուստարվա դասերը

Առաջին կուրսեցիներին տնօրենը ծանոթացրեց մասնաճյուղում գործող մասնագիտություններին ու կրթական ծրագրերին, տարածաշրջանով ու աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված առանձնահատկություններին, ներկայացրեց բուհի տրամադրած ռեսուրսները (տեխնիկական միջոցներով կահավորված լսարաններ, մասնագիտական գրականություն, ընթերցասրահ, բուժկետի ծառայություններ, անվտանգության ապահովման համակարգ, սննդի և հանգստի պայմաններ և այլն), կառուցվածքային ստորաբաժանումները, հատուկ ուշադրություն դարձրեց Հեռակա ուսուցման բաժնի տեսուչների, Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտպանման հանձնաժողովի, Ուսանողական խորհրդի գործառույթներին, թե մասնավորապես ինչ հարցերով կարող են նրանց դիմել ուսանողները:

Մասնաճյուղում մեկնարկեցին հեռակա ուսուցման՝  2017-2018 ուստարվա դասերը

Նորաթուխ համալսարանականներին կոչ արվեց ակտիվորեն ներգրավվել ՈՒԽ-ի աշխատանքներում, ուսանողական նախաձեռնություններում, ապրել ուսանողական լիարժեք կյանքով, մի խոսքով՝ պատվով ու պատասխանատվությամբ կրել համալսարանականի բարձր կոչումը:

2017-18 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորելով հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին՝ պարոն Առաքելյանը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից մաղթեց, որ ուսումնառության հինգ տարիներն արդարացնեն կրթության ու գիտության հետ կապված նրանց բոլոր սպասելիքները, իրականություն դարձնեն նրանց ցանկություններն ու նպատակները: