Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ բուհի բոլոր ստորաբաժանումները (Ուսումնամեթոդական վարչությունը, ֆակուլտետները, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ներկայացուցիչները) պետք է առավելագույնս օժանդակեն քննաշրջանի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Կարևորվեց քննական գործընթացում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ վստահության հանգամանքը:

Դարձյալ ընդգծվեց, որ քննական գործընթացի բոլոր պատասխանատուները պետք է հետևողական լինեն, որ ուսանողների ստացած գնահատականներն օբյեկտիվորեն արտացոլեն նրանց գիտելիքները: