Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կորպուսային լեզվաբանություն» թեմայով առցանց հանդիպում-քննարկման հրավեր

Հայտ. նկար

Հարգելի´ համալսարանականներ, 2021թ. ապրիլի 12-ին և 19-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Կորպուսային լեզվաբանություն» թեմայով առցանց հանդիպումքննարկում, որը կվարի Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Աստղիկ Էդուարդի Չուբարյանը:

 

Կորպուսային լեզվաբանությունը, որ տեքստային/էլեկտրոնային կորպուսի միջոցով բնական լեզվի ուսումնասիրությունն է, լեզվաբանական գիտելիքի քննության համեմատաբար նոր ուղղություն է: Այն սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականներին, իսկ 80-ականների վերջից մեծ առաջընթաց է ապրել համակարգչային ու տեխնոլոգիական թռիչքային զարգացմանը զուգընթաց:

 

Համաձայն կորպուսային լեզվաբանության՝ հուսալի ուսումնասիրությունն առավել իրագործելի է բնական համատեքստում հավաքագրված կորպուսների միջոցով՝ արտաքին նվազագույն միջամտությամբ: Լեզվական կորպուսն իր հերթին բազմաթիվ տեքստերի համակարգ է, որը բերված է էլեկտրոնային տեսքի և ունի որոնման համակարգի լայն հնարավորություն: Ներկայումս անհնար է պատկերացնել տեսական և կիրառական լեզվաբանության որևէ ոլորտ՝ առանց կորպուսային լեզվաբանության մեթոդաբանության գործիքակազմի կիրարկման:

 

Քննարկման նպատակն է ներկայացնել կորպուսային լեզվաբանության հիմնական դրույթները, մեթոդաբանությունը, նրա տեղն ու դերը ժամանակակից լեզվաբանական գիտահետազոտական ուսումնասիրություններում:

 

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով՝  https://forms.gle/qWo5LuUm6M1ftKoPA: