Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ընդլայնված նիստը

2017թ. նոյեմբերի 3-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում  կայացավ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ընդլայնված նիստը, որը վարում էր ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Մ.Հարությունյանը:

Կայացավ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի  ընդլայնված նիստը

Ընդլայնված նիստին հրավիրված էր Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Մարգարյանը, մասնակցում էին ամբիոնի անդամները:

Նիստի ընթացքում ներկայացվեցին կրթական ծրագրի պատասխանատուի, ամբիոնի վարիչի հաշվետվությունները՝ 2017-18 ուստարվա առաջին կիսամյակում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ամբիոնի վարիչ Մարտին Հարությունյանը ներկայացրեց ըստ 2017-18 ուստարվա աշխատանքային պլանի իրականացված հետևյալ աշխատանքները.

Կայացավ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի  ընդլայնված նիստը

  • Մշակվել են պորտֆոլիոներն ու առարկայական ծրագրերը ըստ նոր՝ 2017-2021 ուսումնական պլանի, ուշադրություն է դարձվել 1-ին կուրսի դասընթացների փաթեթներին, քանի որ առկա են մի քանի նոր առարկաներ, որոնք կկիրառվեն առաջիկա տարիներին ևս:
  • Ամբիոնի նիստերին և նիստերից դուրս պարբերաբար կազմակերպվել են առարկայական ծրագրերի, դասավանդման մեթոդների վերաբերյալ քննարկումներ, հետևելով աշխատանքային պլանին՝ իրականացվել են համապատասխան դասալսումներ:
  • Հաստատվել են ավարտական և կուրսային աշխատանքների թեմաները, ղեկավարների և ուսանողների հանդիպումների ժամանակացույց է սահմանվել:
  • Պարբերաբար իրականացվում են «Դիզայն» մասնագիտության առարկաների վերաբերյալ մանրամասն քննարկումներ ամբիոնի դասախոսների հետ:
  • Ամբիոնի դասախոսներից 3-ը (Ք.Մխիթարյանը, Ա.Չիբուխչյանը և Դ.Չիբուխչյանը) աստիճանաբար ներգրավվում են «Դիզայն» մասնագիտության դասավանդման գործընթացում:

Կայացավ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի  ընդլայնված նիստը

  • ՄԿԾ-ի պատասխանատուի հետ պարբերաբար իրականացվում են աշխատանքներ նոր ՄԿԾ-ի ներդրման համար:
  • Ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Լ.ֆլջյանի՝ դոցենտի գիտական կոչման հայցման համար պատրաստվել և հանձնվել են համապատասխան փաստաթղթերը:
  • Իրականացվում է համապատասխան աշխատանք «Դիզայն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների ամառային արտադրական պրակտիկան արդյունաբերական դիզայնի ճյուղ ներկայացնող որևէ արտադրական ընկերությունում անցկացնելու համար:
  • Ամբիոնի 4 դասախոսների 7 գիտական հոդվածներ տպագրվել են հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում:

Նիստի ընթացքում ելույթներով և մի շարք հետաքրքիր առաջարկներով հանդես եկան ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, դասախոսներ Դ.Չիբուխչյանը, Տ.Բագամյանը և ուրիշներ:

Ամբոնի վարիչի առաջարկով միաձայն ընդունվեց, որ «Դիզայն» մասնագիտության ավարտական աշխատանքները լինեն միայն դիզայնի արդյունաբերական ճյուղ ներկայացնող որևէ ոլորտից, իսկ «Դիզայն» մասնագիտության ուսումնական գործընթացում աստիճանաբար ներդրվի արդյունաբերական դիզայնը:

Մ.Հարությունյանը ներկայացրեց նաև առաջիկա անելիքները.

  • Ամբիոնի դասախոսների կողմից կցուցաբերվի ակտիվություն ՄԿԾ-ի մշակման համար:
  • Ամբիոնը կհետևի ավարտական աշխատանքների իրականացմանը՝ փուլերի ճիշտ կատարմանն ու վերջնարդյունքների հստակությունը:
  • Կկազմակերպվեն հետաքրքիր և մոտիվացնող պրակտիկաներ:
  • Ամբիոնի հաջորդ նիստերին դասախոսներին կներկայացվի Բիոնիկայի ուսումնամեթոդական ձեռնարկի նախնական տարբերակը՝ քննարկման համար (հեղ.՝ Մարտին Հարությունյան):
  • Կիրականացվեն ակտիվ աշխատանքներ ամբիոնի դասախոսական կազմը անհրաժեշտ մասնագետներով (դիզայներ, հագուստի գեղարվեստական ձևավորման, համակարգչային եռաչափ մոդելավորման և մակետավորման մասնագետներ) համալրելու համար: