Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ օլիմպիադա 2021

Օլիմպ. հայտ. նկար

2021թ. մարտի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանն Իջևանի մասնաճյուղում անցկացնելու  է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

 

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

 

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,                                             
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք,
  • սոցիոլոգիա:

 «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում՝ մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին:

 

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ (ամեն աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից)։

 

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 13-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

 

Անհրաժեշտ է, որ դպրոցների տնօրենները մինչև ս.թ. փետրվարի 20-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը՝ ըստ առարկաների նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը, դասարանը և ուղարկելով հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ (0263) 40035, (0263) 40050):

 

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլեկտրոնային փոստով՝  vahanagha@yandex.ru հասցեով:

 

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

 

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

 

Ի գիտություն

 

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

 

Եթե ՀՀ-ում համավարակի իրավիճակը բարդանա, ապա օլիմպիադան կանցկացվի առցանց:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654- Vivacell, 096557556 –Beeline):