Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ.  նոյեմբերի 1-ից  ՎիվաՍել-ՄՏՍ-ում  մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

«Վիվա-Սթարթ» ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը:

Վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

2. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:

3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

4. Դրական մոտեցում/էնտուզիազմ:

5. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:

6. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:

Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:

Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

ՎիվաՍել-ՄՏՍ