Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ տնօրենի հերթական հանդիպումը

2017թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, կուրսերի ավագների հետ տնօրեն Սամվել Առաքելյանի հերթական հանդիպումը:

Կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ  տնօրենի հերթական հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների կարգապահության ու առաջադիմության, նրանց ինքնուրույն աշխատելու ունակությունների ու գործնական հմտությունների զարգացման, 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանին նախապատրաստվելու, քննական գործընթացին ՈՒԽ-ի որևէ ներկայացուցչի և տվյալ կուրսի ավագի մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ  տնօրենի հերթական հանդիպումը

Տնօրենը նշեց, որ օրեր առաջ բոլոր ֆակուլտետների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ նրանք հետևողական լինեն ուսանողների ինքնուրույն աշխատանքների, նրանց տրվող հանձնարարությունների իրականացման, առաջիկա քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հարցերում, որպեսզի ուսանողների ստացած գնահատականներն անաչառ կերպով արտացոլեն նրանց գիտելիքները:

Միևնույն ժամանակ պարոն Առաքելյանը ուսանողներին կոչ արեց, որ նրանք էլ սեփական գիտելիքները գնահատելիս սուբյեկտիվության մեջ դրսևորեն հնարավորինս օբյեկտիվ մոտեցում, լավ նախապատրաստվեն քննություններին, տքնաջան աշխատեն՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: