Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

 2016թ. մարտի 5-ին Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային վարչության կողմից կազմակերպվել էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների հանդիսավոր երդման արարողությանը նվիրված մեծ միջոցառում:

Հանդիսավոր արարողությունների մեկնարկը տրվեց Իջևանի Ազատության հրապարակից, ուր ներկաները ծաղիկներ դրեցին և գլուխ խոնարհեցին քաջ երկրապահի անունը հավերժացնող հուշարձանի առջև:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Այնուհետև ուղևորվեցին Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին, որտեղ կազմակերպվել էր միջոցառման երկրորդ հատվածը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Վայրը պատահական չէր ընտրված. դարեր առաջ սպարապետ Վարդան Մամիկոնյանը, հաղթելով մեծաքանակ թշնամուն, ծառ էր տնկել այդ վայրում, և դարեր անց, նոր սերունդը նույն վայրում երդվում է անմնացորդ նվիրվել հայրենիքին, անհրաժեշտության դեպքում զինվորագրվել և ավերիչ հարված հասցնել թշնամուն:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Երդման հանդիսավոր արարողությունը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո Բագրատ սրբազանը օրհնեց ներկաներին՝ նշելով. «Հայ ընտանիքը, հայ ծնողը միշտ հպարտությամբ է լցվել՝ երկրապահ զինվոր ունենալով: Երկրապահի շարքերը համալրելը միշտ էլ եղել է պատվաբեր: Մեր երկրապահները հայրենիքը փրկելու համար ուխտեցին սեփական կյանքի գնով անսասան պահել հայրենիքի սահմանները: Այժմ այդ սուրբ ուխտին են միացել եռասերունդ երկրապահները և պատվով են իրականացնում մատաղ սերնդի հոգևոր և հայրենասիրական դաստիարակության դժվարին գործը»:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր. «… Անհերքելի փաստ է, որ Հայաստան և Արցախ պետությունները կայացել են, որ հայրենյաց սահմանների անվտանգությունը պահպանվել են, այսօր էլ պահպանվում են քաջարի հայորդիների արյան ու հերոսության գնով: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կարգադրությամբ` Վազգեն Սարգսյանի ծննդյան տոնը այսուհետև հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր: Այսօր պատանի երկրապահների օրհնության կարգ է մատուցվում Մայր Աթոռի եկեղեցիներում: Պատանի երկրապահների երդման արարողությունները տեղի են ունենում ամբողջ հանրապետությունում: Հարգելի՛ ծնողներ, ես շնորհակալ եմ, որ ձեր զավակների հայրենասիրական դաստիարակությունը վստահում եք Երկրապահ կամավորականների միությանը»:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նաև պատանի երկրապահների երդման օրն է: Մարզի պատանիներն ու երիտասարդները միշտ էլ մեծ սիրով են անդամագրվել ԵԿՄ շարքերը: Դրա վառ վկայությունը այն մեծաթիվ պատանիներն ու աղջիկներն էին, որոնք ցանկություն էին հայտնել համալրելու Միության շարքերը: Պատանիները հանդիսավոր կերպով երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետևորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Ակումբի շարքերը համալրած պատանիներին շնորհավորեցին Իջևանի տարածքում տեղակայված զորամասի հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս.Առաքելյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Պարոն Առաքելյանը, շնորհավորելով ԵԿՄ շարքերը համալրած պատանիներին, մասնավորապես նշեց. «Ունենք հզո՛ր երկիր, հզո՛ր բանակ, հզո՛ր սերունդ, որը կարող է ցանկացած պարագայում վճռորոշ դեր ունենալ երկրի ապագայի կերտման դժվարին գործում: Պետք է սիրենք և պահպանենք մեր հերոս երկրապահներին և պատվով շարունակենք նրանց դժվարին ու հայրենանվեր գործը»:

Երդման արարողությունից հետո ցուցադրական վարժություններով հանդես եկան Իջևանում գործող թեքվանդոյի «Սատուրն» թիմը և զորամասի զինվորները:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և Պատանի երկրապահի երդման արարողությանը նվիրված միջոցառում սահմանամերձ Իջևանում

Միջոցառման վերջում կազմակերպվեց հյուրասիրություն: