Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականները մասնակցեցին «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկմանը

FullSizeRender-03-11-18-01-32-2 (1)

2018թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում (ՔԵԿ) “Together 4 Armenia” Միասին հանուն Հայաստանի պլատֆորմի փորձագետներից Ինգա Գրիգորյանն անցկացրեց «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով “Together 4 Armenia” պլատֆորմի և Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, Տավուշի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի Թեմի Առաջնորդարանի, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և ակտիվ քաղաքացիներ:

Դասընթացի ժամանակ քննարկվեցին հետևյալ ենթաթեմաները.

  • ՏԻՄ կառուցվածքը և գործառույթների տիրույթը Դանիայում:
  • Սոցիալական օգնության տրամադրման ընթացակարգը, չափորոշիչները:
  • ՏԻՄ-քաղհասարակություն համագործակցության մեխանիզմները, փորձը:
  • Համայնքային բյուջե. թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման ձևերը:

Դասընթացավար Ինգա Գրիգորյանը, ով բնակվում է Դանիայի Վայլեն քաղաքում և աշխատում Վայլենի քաղաքապետարանում, նկատեց, որ Դանիայի և Հայաստանի քաղաքապետարանների աշխատելու սկզբունքները շատ տարբեր են: Օրինակ՝ Վայլենում քաղաքապետը հսկողության տակ է պահում բոլոր կառույցները, այնտեղ գործում է «Մեկ պատուհան» սկզբունքը, քաղաքի բոլոր կառույցները գտնվում են մի տեղում, ըստ այդմ՝ աշխատանքն ավելի հեշտ և արդյունավետ է ստացվում:

«Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, բարձրաձայնվեցին տարաբնույթ հարցեր:

Վերջում Ինգա Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց նորից հանդիպումներ ունենալու Իջևանում, իր հնարավորության սահմաններում աջակցելու իրականացվող աշխատանքներին: