2020թ. մայիսի 22-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Մաթևոսյանական արձագանքներ» խորագրով 3-րդ գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակը
Հրանտ Մաթևոսյանի գրական և հրապարակախոսական ժառանգության արդիական գնահատում և արժևորում՝ գրականագիտական և լեզվաբանական քննության դաշտում, գիտական փորձի փոխանակում:
Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները՝
- ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
- ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (այստեղ կարող են տեղ գտնել ուսումնասիրություններ, որ վերաբերում են ոչ միայն Հ. Մաթևոսյանի գործերի բնագրային լեզվին՝ հայերենին, այլև դրանց թարգմանությունների լեզվին՝ թարգմանագիտական, զուգադրական կամ տիպաբանական տեսանկյուններից՝ ընդգրկելով 2 կամ ավելի լեզուներ):
Նախատեսվում են նաև ակնարկային, հուշագրական նյութերի հայտեր՝ Հրանտ Մաթևոսյանի դիմանկարի փորձով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝
հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Մասնակցությունը գիտաժողովին
Գիտաժողովը նախատեսում է առկա/ հեռակա մասնակցության ձևեր:
Մասնակցելու համար անհրաժեշտ է HeghineMelk@yandex.ru էլ.փոստին ուղարկել հետևյալ նյութերը՝
- դիմում-հայտ (ըստ 1-ին հավելվածի), վերջնաժամկետը՝ մարտի 2, 2020:
- հոդվածի տեքստ (ըստ 2-րդ հավելվածի), վերջնաժամկետը՝ ապրիլի 30, 2020:
Գիտաժողովին կարող են մասնակցել նաև մագիստրանտները և ասպիրանտները՝ միանձնյա կամ համահեղինակությամբ, գիտական ղեկավարի երաշխավորագրով:
Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում: Այն կհրատարակի Վանաձորի պետական համալսարանը՝ անվճար հիմունքով:
Գիտաժողովի նյութերի հրատարակությունը
Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական համալսարանում 2020թ. մայիսի 22-ին, սկիզբը` ժ. 1200 (մասնակիցների գրանցումը` ժ. 1130):
Տեղեկատու հեռախոսահամար՝ 093706107, արտերկրից՝ +37493706107 (գիտաժողովի պատասխանատու քարտուղար՝ Հեղինե Մելքոնյան, բ.գ.թ., դոցենտ):
Հավելված 1. Գիտաժողովին մասնակցելու դիմում-հայտի ձևը
Հոդվածի վերնագիրը | |
Անունը, հայրանունը, ազգանունը | |
Գիտական աստիճանը, կոչումը | |
Աշխատավայրը / ուսումնառության վայրը (լրիվ անվանումը) | |
Պաշտոնը | |
Հեռախոսահամար(ներ)ը | |
Մագիստրանտների և ասպիրանտների համար նշել մասնագիտությունը և կուրսը | |
Էլեկտրոնային փոստի հասցեն | |
Հասցեն |
Հավելված 2
Ներկայացվելիք նյութերի պահանջները
Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն՝ թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվում են միայն ԱՆՏԻՊ հոդվածները: Գիտաժողովի առկա մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության վկայագրեր:
Համակարգչային ձևավորումը
Համակարգչային շարվածքը՝ Microsoft Office Word 2007 ծրագրով, A4 չափսի էջի վրա:
Լուսանցքները՝ վերևից՝ 20 մմ, ներքևից` 25 մմ, ձախից` 30 մմ, աջից՝ 10 մմ:
Տառատեսակը՝ Unicode (Sylfaen):
Տառաչափը՝ 12:
Միջտողային հեռավորությունը՝ 1,5:
Պարբերությունը` 0,75 սմ:
Չկիրառել մեկից ավել միջբառային բացակ:
Աղյուսակները, գծագրերը, նկարներն ու այլ պատկերները պետք է ունենան համարակալում, վերնագրային բացատրության տառաչափը՝ 10, թավ, շեղ (Bold, Italic): Դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1,70 մմ-ը, լայնությունը՝ 1,10 մմ-ը: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով:
Այն աշխատանքների համար, որոնք պարունակում են Sylfaen տառատեսակից բացակայող սիմվոլներ, պարտադիր է դրանց էլեկտրոնային ֆոնտը:
Առաջին էջի վերևում՝ մեջտեղում, տրվում է վերնագիրը՝ թավ գլխատառերով, հաջորդ տողում՝ անունը և ազգանունը (թավ և շեղ):
Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր»՝ 8-10 հանգուցային բառերով կամ կապակցություններով: Վերնագրում գործածված բառերը չպետք է կրկնվեն հանգուցային բառերի շարքում:
Հղումները տրվում են տեքստում՝ ուղղանկյուն փակագծերում`, ծանոթագրությունները՝ տողատակին` աճման կարգով համարակալված:
Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը, հաջորդ տողից՝ գրականության ցանկը՝ համարակալված այբբենական կարգով:
Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները՝ երկու լեզվով, հանգուցային բառերով: Ամփոփումները պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 150-200 բառից:
Ամփոփման վերնագրից հետո՝ հաջորդ տողում, գրվում է անունը, ազգանունը և առանձին տողերով՝ «Ամփոփում» բառը, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը՝ համապատասխան լեզվով:
Հոդվածի ծավալը՝ 8-15 էջ՝ առանց ամփոփումների և գրականության ցանկի:
Թղթային տարբերակի վրա պարտադիր է հեղինակի ստորագրությունը առաջին և վերջին էջերին:
Գրագողությունը բացառելու համար հոդվածները կտպագրվեն միայն հատուկ փորձաքննություն անցնելուց հետո:
Գիտաժողովի մասնակիցներին կուղարկվի գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը:
Կազմակերպական հանձնաժողովի հասցեն՝
ՀՀ, ք. Վանաձոր,
Տիգրան Մեծի 36
Արտերկրից մասնակիցներ ունենալու դեպքում գիտաժողովը կարող է դառնալ միջազգային, հակառակ դեպքում այն կլինի հանրապետական:
Գիտաժողովում կընդգրկվեն բացառապես Հրանտ Մաթևոսյանի գործերին նվիրված նյութերը:
Այս շարքի հրապարակումները գիտական չեն որակվի:
Տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով, եթե Ձեր նամակն ուղարկելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատասխան նամակ չեք ստանա, խնդրում ենք՝ կապ հաստատեք նշված հեռախոսահամարով:
Տեքստի այս տարբերակը անհրաժեշտ է հակապլագիատ ծրագրով ստուգելու համար: Վերջնական տարբերակը Ձեզ ուղարկելու հնարավորություն կտրվի գիտաժողովից հետո (վերջնաժամկետ՝ 15.06.2020):
Գիտաժողովի նյութերի ժողովածուում հոդվածները կտպագրվեն գիտաժողովից հետո:
Օրինակ՝ [5, 60], [8, 136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարներն են, իսկ 60-ը, 136-151-ը` համապատասխան էջերը: Միաժամանակ երկու աղբյուրի հղում կատարելու դեպքում անհրաժեշտ է դրանք առանձնացնել վերջակետով, այսպես՝ [5, 60: 8, 136-151], [5: 8]:
Եթե տեքստը հայերեն է, ամփոփումները ներկայացվում են նախ՝ ռուսերեն, ապա՝ անգլերեն, եթե ռուսերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ անգլերեն, եթե անգլերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ ռուսերեն: Օտարերկյա հեղինակների հոդվածների հայերեն ամփոփումները կարող է կազմել խմբագրական խորհուրդը: