Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

 Գրոդնոյի պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Զոյա Սիդորովիչը վերապատրաստում անցավ մասնաճյուղում

1. գլխավոր

 2022թ. հունիսի 2-ին Յանկա Կուպալայի անվան Գրոդնոյի պետական համալսարանի ռուս բանասիրության ամբիոնի մրցութային հիմունքներով դասախոս, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Զոյա Զիգմունդովնա Սիդորովիչը Բելառուսի Հանրապետության «Կրթություն և երիտասարդական քաղաքականություն 2021-2025»-ի շրջանակներում դասախոսների որակավորման բարձրացման ծրագրով վերապատրատում էր անցնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Վերապատրաստման նպատակն էր խոսքամտածողական մշակույթի զարգացման ոլորտում բանասիրական առարկաների դասավանդման նոր մեթոդների և մեթոդական հնարների յուրացումը բարձրագույն դպրոցում, բանասիրական գիտության ժամանակակից նվաճումներին ծանոթացումը, արտասահմանյան բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման ուսումնասիրությունը, գիտական կապերի ընդլայնումը և Հայաստանի ու Բելառուսի միջև հետագա միջազգային համագործակցության հեռանկարային ոլորտների բացահայտումը:

Բարձր մակարդակով արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ:

Խորհրդակցություններ և միջազգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարների քննարկումներ իրականացվեցին բուհի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

Օտարերկրյա հյուրի մասնակցությամբ հետաքրքիր աշխատանք ծավալվեց ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Միխայլովնա Մինասյանի հետ՝ մասնակցություն ուսումնական գործընթացին, ծանոթություն «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրով 1-ին և 3-րդ կուրսի, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսի կրթական ծրագրով 1-ին կուրսի ուսանողների հետ:

Ինչպես նշում է Զոյա Զիգմունդովնա Սիդորովիչը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գտնվելու ընթացքում ծանոթացել է կրթական գործունեությանը, համալսարանի կառուցվածքին, գրադարանին, Արտաքին կապերի, Մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժիններին, «Ամերիկայն գրադարան և դասընթացների կենտրոն»-ին, մասնակցել է ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Միխայլովնա Մինասյանի ստուգարքներին և քննություններին: Ստուգարքների և քննությունների անցկացման ոչ ավանդական ձևերը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների նախագծային գործունեությունը, ուսուցման նորարարական և փոխներգործուն ձևերը Ս. Մ. Մինասյանի դասերին մասնագիտական վարպետության վիթխարի փորձ էին իր համար:

Վերապատրաստման հարուստ ծրագիրը վկայում է Հայաստանի և Բելառուսի միջև հետագա միջազգային համագործակցությամբ հետաքրքրվածության և հեռանկարների մասին: