Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անգլերենի անվճար դասընթացների մասնակցության հրավեր ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի կողմից

angl-nkar

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ անգլերենի միջին մակարդակ ունեցող անձանց համար: Կենտրոնր տրամադրում է բոլոր ուսումնական նյութերը, իսկ դասընթացի ավարտին՝ մասնակցության հավաստագիր:

Դասընթացները կիրականացվեն 2020թ. փետրվարի 17-ից-սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում, շաբաթական 2-ական հանդիպումով, հիմնականում օրվա երկրորդ կեսին (13:30-16:30-ի միջակայքում, ըստ ձևավորված յուրաքանչյուր խմբի անդամների զբաղվածության):           

  • Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք:
  • Գրանցման վերջնաժամկետը 2020թ.փետրվարի 13-ն է:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ներկայանալ  ք.Իջևան, Ուսանողական 3 հասցեում գտնվող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն» կամ լրացնել առցանց հայտադիմումը՝  անցնելով հետևյալ հղումով:

Տեղերը սահմանափակ են. երկու խմբերից յուրաքանչյուրում կարող են ընդգրկվել ընդամենը 20 հոգի: Շտապե՛ք, քանի որ մասնակցելու հնարավորություն կունենան առաջին գրանցվողները:

Ծրագրում ընդգրկված լինելու և իրենց խմբի դասընթացի գրաֆիկի մասին շահառուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով կամ հեռախոսազանգով:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնի համակարգողներին՝ Էլինա Քոչարյանին (հեռ.՝ (+374 98) 565121) և Էմիլյա Ոսկանյանին (հեռ.՝ (+374 98) 515828):