2022թ. մարտի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ–մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտապրակտիկ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:
Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:
Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:
Համաժողովի ուղղություններն են.
- Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
- Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
- Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
- Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
- Դպրոցում / բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
- Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
- Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
- Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
- Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր հնարավորությունների աղբյուր:
- Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
- Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
- Գրականության, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:
Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:
Մասնակցել ցանկացողները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) իրենց հայտերը և հոդվածները պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2022@gmail.com) մինչև 2022 թվականի փետրվարի 10–ը (ներառյալ):
Հոդվածները կարող են ներկայացվել որպես անհատական աշխատանք և որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:
Հոդվածներին վերագրվող պահանջները տե՛ս այստեղ:
Մասնակցության հայտը տե՛ս այստեղ:
Ուսանողական համաժողովի արդյունքներով կհրապարակվի էլեկտրոնային ժողովածու՝ ISBN, УВК, ББК կոդերի վերագրումով: Ուսանողները կստանան հավաստագրեր:
Համաժողովին մասնակցությունն անվճար է:
Համաժողովի ծրագիրը՝ այստեղ։
Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ համաժողովի կազմակերպիչներին (մ.գ.թ., դոցենտ Մինասյան Սվետլանա Միխայելի (Whatsapp: Viber: + 374 91477050, էլ. հասցե՝ stud.conference2022@gmail.com), ֆ.մ.գ.թ., դոցենտ Աթոյան Մհեր Սերգեյի (հեռ.՝ 093 317 847, էլ. հասցե՝ matoyan@ysu.am):
Միջազգային գիտապրակտիկ համաժողովի կազմակերպչական խումբ
Կոնտակտային տվյալներ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Հեռ.՝ (+374) 263 40050, 263 40035
Էլ. հասցե՝ ysu_ib@ysu.am, ijevan@ysu.am
Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3
Կայքի հասցե՝ http://ijevan.ysu.am/