Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացի հրավեր

«Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացի հրավեր

2018թ. ապրիլի 25-27-ին, 30-ին և մայիսի 1-ին՝ ժամը 13։40-ից 15։40-ը «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպում է ուսուցողական դասընթաց՝ գրագետ CV կազմելու, էլեկտրոնային նամակագրություն վարելու, գործատուին ճիշտ ներկայանալու, աշխատանքային փոխհարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունների վերաբերյալ:

Ծրագրի աջակիցներն են ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը։

Դասընթացին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, շրջանավարտները, Իջևան քաղաքի ու հարակից համայնքների 18-30 տարեկան երիտասարդները:

Դասընթացը բաղկացած է 2 ժամ տևողությամբ 5 սեմինարներից, որոնք տեղի կունենան մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 51 լսարանում։

Դիմելու վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 10-ն է:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացրել առցանց մասնակցության հայտը։

Ստացված հայտերը կքննարկվեն և մասնակցության համար կընտրվեն 50 երիտասարդներ։ Արդյունքների մասին հայտատուները կտեղեկացվեն մինչև ապրիլի 20-ը։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ։