Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արիզոնայի պետական համալսարանում կիսամյակային կացության ծրագրի մասնակցության համար բաց մրցույթի հրավեր

1

Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում 2020-2021 թթ. նախատեսվում է դասախոսական կազմի համար հատուկ ծրագրի գործարկում, որը հնարավորություն կընձեռի առավելագույնը ութ դասախոսների կիսամյակային կացության ծրագրով մեկնել Արիզոնայի պետական համալսարան՝ ամերիկյան հետազոտությունների թիրախային բնագավառներում համապատասխան կրթական դասընթացներ մշակելու համար։

Պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են Արիզոնայի պետհամալսարանում կիսամյակային կացության ծրագրով, հրավիրվում են մասնակցելու բաց մրցույթի: Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը հիմնված է և գործում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են նաև ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերով հետաքրքրված դասախոսներն ու հետազոտողները:

Ծրագրի իրականացման ժամկետները.

Ծրագրի մասնակիցների առաջին խումբը Արիզոնայի պետական համալսարան կմեկնի 2020թ. աշնանային կիսամյակում` 2020թ. օգոստոսի վերջից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդ խումբը՝ 2021թ. հունվար – մայիս ժամանակահատվածում:

Ի՞նչ են անելու հաջողակ դիմորդները Արիզոնայում կեցության ընթացքում.  Կիսամյակային կացության ծրագրով Արիզոնա մեկնած գիտնականները կիսամյակի ընթացքում կմասնակցեն ամերիկագիտության և ամերիկյան հետազոտությունների ոլորտի առնվազն երկու դասընթացների/սեմինարների, ինչպես նաև կպատրաստեն առնվազն երկու դասընթացի ծրագրեր: Ընդ որում՝ ծրագրի մասնակիցների կողմից մշակված դասընթացներից առնվազն մեկը հետագայում պարտադիր դասավանդվելու է անգլերեն լեզվով:

Կեցության ծախսերը. 

Արիզոնայի պետական համալսարան այցելող գիտնականները կստանան ամսական մոտ 1600 ԱՄՆ դոլար աշխատավարձ: Բացի այդ, մասնակիցներին կտրամադրվի 1000 ԱՄՆ դոլար նպաստ` համապատասխան դասընթացների համար անհրաժեշտ գիտա-կրթական նյութեր ձեռքբերելու համար: Փոխանակման ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամների մեկնում ԱՄՆ նախատեսված չէ:

Ո՞վքեր իրավունք ունեն դիմելու.

Խրախուսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր ներկայացուցիչների և ասպիրանտների դիմումները, ինչպես նաև Երևանում գործող հավատարմագրված բուհերի, որոնք ներկայումս ունեն հասարակագիտական ծրագիր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ովքեր ամերիկյան հետազոտությունների շրջանակներում ունեն դասավանդման և (կամ) հետազոտական հետաքրքրություններ:  Քանի որ ընտրված մասնակիցները Արիզոնայի պետական համալսարանում պետք է մասնակցեն սեմինարների, ուստի կպահանջվի անգլերեն լեզվի իմացության այնպիսի մակարդակ,  որը բավարար կլինի համալսարանական դասերին և սեմինարներին մասնակցելու համար: Նկատի ունենալով Արիզոնայի պետական համալսարանի պարտավորվածությունը` բազմազանությունը խթանելու և համալսարանի քաղաքականությունը` կրթական ծրագրերում և գործունեության մեջ հավասար հնարավորություններ ապահովելու, արգելվում է խտրականության ցանկացած դրսևորում` հիմնված ռասայի, գույնի, կրոնի, ազգային ծագման, սեռի, սեռական կողմնորոշման, տարիքի կամ հաշմանդամության վրա:

Դիմումների վերջնաժամկետը.

Ավարտուն դիմումները և պահանջվող հավելվածներ (միային անգլերեն լեզ.) պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2020թ. մարտի 26-ը` ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, ինչպես նաև ուղարկվեն պրոֆ. Ալեքսանդր Մարգարովին` էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝ amarkarov@ysu.am  և ԱՊՀ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համաղեկավար, Արիզոնայի   պետհամալսարանի Մելիքյան կենտրոնի հիմնադիր տնօրեն պրոֆ. Ստիվեն Բատալդենին` stephen.batalden@asu.edu:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ հարցազրույցը կիրականացվի 2020թ. մարտի վերջին – 2020թ . ապրիլի սկզբին: Մրցութային հայտի արդյունքների մասին հայտարարությունը կկազմվի մինչև  2020թ . ապրիլի 15-ը:

Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տե՛ս այստեղ, նույնի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

Դիմում-հայտի ձևը տե՛ս այստեղ: