Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՊՐԻԼԻ 7

 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՊՐԻԼԻ 7Սիրելի´ Մայրեր, Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ,  մաղթում, որ միշտ լինեք սիրող ու սիրված, երջանիկ, ձեր կոչմանը արժանի՝ իսկական մայրեր, կանայք, քույրեր, աղջիկներ:

Բարությամբ, Սիրով, Գեղեցկությամբ, Մայրական գորովով ու Կանացի թովչանքով լցնեք աշխարհը…

Թանկագի՛ն մայրեր, որ Աստծո նմանակն եք մայր հողի վրա, ձեր սուրբ արգանդով է իրականացվում արարման հրաշքը,  թո՛ղ Աստծո օրհնանքը միշտ ձեզ հետ լինի, դուք էլ ձեր զավակներին պատեք մայրական օրհնանքով…

Մայր` սրբություն ամենասուրբ, 
Մայր` նրբություն ամենանուրբ.
Դու ամենից քնքուշ էակ, 
Դու արևից ավելի տաք, 
Դու արևից զորեղ արև
Այս ջերմաշունչ արևի տակ: 
Ով էլ լինես և ինչ ազգի, 
Ինչ հասակի ու տարիքի, 
Ապրես անգամ Մարսի վրա
Կամ մի անհայտ մոլորակի, 
Ամբողջ հոգով, 
Ակնածանքով
Խոնարհվում եմ ես քո առաջ.
Դու` տքնություն ու վեհություն, 
Դու` հավերժող անմահություն, 
Դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն, 
Դու` խտացած համբերություն…
Մայր` սրբություն ամենասուրբ, 
Մայր` նրբություն ամենանուրբ.
Դու` հողեղեն, դու` հրեղեն, 
Դու` լուսեղեն ու անգին գանձ, 
Դու մեր կողքին ապրող աստված, 
Չեմ հասկանում, թե քեզ թողած, 
Մարդն ինչու է նայել վերև
Ու վերևում փնտրել աստված
Եվ կուրորեն նրան պաշտել, 
Երբ միայն քեզ պետք է պաշտեր: 
Ո՜վ տքնություն
Ու վեհություն, 
Ո՜վ հավերժող
Անմահություն
Եվ խտացած համբերություն…