Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

2017թ. նոյեմբերի 7-ին Իջևանում Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպեցին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը, Տավուշի փոխմարզպետներ Լևոն Սարգսյանը, Վ.Ալեքսանյանը, Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, ԶԼՄ-ների, մարզի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կենտրոնի աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը դեռևս տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի բոլոր մարզերում զարգացման և հետազոտության կենտրոնների հիմնման մտադրության մասին: Հետազոտության կենտրոնները յուրատեսակ կառույցներ են, որոնք տեղի երիտասարդների ներգրավման միջոցով միտում ունեն կրթելու տեղական համայնքներին և հնարավորություն տալու նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին:

«Այսօր զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, և մեր երկրի համար կարևորագույն և արդի թեմաներից մեկը: Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի բազմաթիվ գեղեցիկ ու դեռևս չբացահայտված վայրեր, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս կենտրոնը կունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման մեջ», – իր բացման խոսքում նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:  

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Նա հավելեց, որ Տավուշը տուրիզմի համար ամենաբարենպաստ միջավայր ունեցող մարզերից է, բայց պետք է ունենանք նորարարական մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մարդիկ, նոր ոգևորություն, ինչը բնականաբար կարող է ձևավորվել բուհական, երիտասարդական միջավայրում: Այս առումով կենտրոնի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցությունը հեռանկարային է: 

«Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին՝ հայտնաբերելու իրենց տարածքի զբոսաշրջության գոհարները և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ կենտրոնի հիմնումը կարևոր քայլ է տեղի երիտասարդության համար ներգրավվելու և հնարավորություն ունենալու իրականություն դարձնել տուրիզմի զարգացմանը վերաբերող իրենց նոր գաղափարները», – ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

«Կրթություն բառը բազմաթիվ նշանակություներ է ձեռք բերել արդի հասարակությունում, սակայն կրթության ամենակարևոր բաղադրիչներից է մնում լսարանում ստացած գիտելիքի գործնական կիրառումը իրական պայմաններում: Այս կենտրոնը երիտասարդներին տալիս է այդ հնարավորությունը՝ փորձելու, ինչու ոչ սխալվելու և ի վերջո հաջողելու», – իր խոսքում նշեց կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից շնորհավորեց կենտրոնի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցող բոլոր կազմակերպություններին: Նա հույս հայտնեց, որ կենտրոնը կդառնա այն հիմնական կառույցներից մեկը, որի նորարարական գաղափարները կդրսևորվեն և՛ համայնքային և՛ մարզային մակարդակում իրականացվող ծրագրերում՝ նպաստելով գյուղական տուրզիմի զարգացմանը:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, սրտանց ողջունելով  Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի բացումը, համոզմունք արտահայտեց, որ նորաբաց կենտրոնը մեծապես կնպաստի մարզում զբոսաշրջության զարգացմանը. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» («Զբոսաշրջություն») մասնագիտության լավագույն շրջանավարտներին և ուսանողներին ապահովելով աշխատանքով, ռեալ  հնարավորություն տալով լավագույնս դրսևորելու և զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները՝ այն կմեծացնի նաև մասնաճյուղի «Զբոսաշրջություն» մասնագիտության պահանջարկը տարածաշրջանում: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը շնորհակալություն հայտնեց  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի բոլոր ներկայացուցիչներին ու կազմակերպիչներին՝ նման կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս աջակցելու Հայաստանի գյուղական համայնքներին, գյուղաբնակների համար ստեղծում է եկամտի այընտրանքային աղբյուրներ:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու նպատակով  Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Միջոցառման ընթացքում հյուրերը հանդիպեցին կենտրոնի երիտասարդ աշխատակիցների հետ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտները և ուսանողներն են, զրուցեցին նրանց աշխատանքի, ապագա պլանների մասին:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Կենտրոնի բացման արարողությանը հաջորդեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների աշխատանքների՝ այդ առիթով կազմակերպված ցուցադրությունը:

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Այնուհետև տեղի ունեցավ TEDx-ի խոսնակների հետ հանդիպումը և Էմփիրեյ խմբի համերգը: