Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

2014թ. մայիսի 8-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՈՒԳԸ-ի անդամներ, ուսանողներ:

Զեկուցումներով, բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան նույն ֆակուլտետի շնորհալի ուսանողները: Զեկուցումներ ներկայացրին «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գարիկ Նազարյանը, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ղազարյանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Իսկանդարյանը, Օֆելյա Ոսկանյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Զուրաբյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Անահիտ Տեր-Գևորգյանը և Իրինա Աղաբեկյանը:

Վերջում միջոցառման կապակցությամբ իրենց գոհունակությունն արտահայտեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը` խրախուսելով ուսանողների գովելի նախաձեռնությունը: