Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» երիտասարդական գիտաժողովի հրավեր

530136_275639055849524_1149683769_n    

  2018թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ մասնաճյուղում տեղի կունենա «Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» խորագրով երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված Երևանի հիմնադրման   2800-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել  ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները և երիտասարդ դասախոսները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ՝ ՈՒԳԸ կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, սերվիս, հոգեբանություն, լրագրություն և այլն) և արվեստ:

Մասնակցության համար անհրաժեշտ է  մինչև 2018թհոկտեմբերի 5-ը լրացնել մասնակցության հայտը:

Հայտի մեջ պետք է նշել.

  • զեկուցման վերնագիրը,
  • անուն-ազգանունը (եթե առկա է գիտական ղեկավար, նշել նաև նրա անուն-ազգանունը, կոչումը և գիտական աստիճանը),
  • ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը և ամբիոնը (եթե դասախոս է),
  • կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝  հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Զեկուցումը կարող է չհամապատասխանել գիտաժողովի խորագրին:

 

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

  • Տեքստի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:
  • Ծավալը՝4-10 էջ:
  • Էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները. ձախից՝ 30 մմ, աջից՝ 15 մմ, վերևից և ներքևից 20 մմ:
  • Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
  • Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1.5: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
  • Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աղբյուրի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հարցերի դեպքում կարող եք գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին, նամակ էլեկտրոնային փոստին՝ sssysuib@gmail.com, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 16 13 93: