Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կրթության և գիտության հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավեր

Միջ. գիտ. հայտ. նկար2021թ. նոյեմբերի 11-13-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական նպատակն է բացահայտել կրթության և գիտության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները և առաջադրել համապատասխան լուծումներ, ստացված արդյունքները համադրել եվրոպական, հետխորհրդային երկրների փորձի հետ  և ներկայացնել հանրապետության, արտերկրի կրթական և գիտական հանրությանը՝ նոր հետազոտություններ կատարելու նպատակով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):

Գիտաժողովին առկա կամ հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝  http://shsu.am/online-registration-2021/, ինչպես նաև shsu.science@gmail.com  էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև 2021թ. սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին («ԱյԴի բանկ» ՓԲԸ Գյումրի մ/ճ, ՀՀ 11802024816700) փոխանցել մասնակցության գումար՝ նշելով փոխանցման նպատակը (Գիտաժողովի մասնակցություն-մասնակցի ազգանուն, անուն).

Առկա մասնակցության դեպքում՝ անձի համար.

  • ՇՊՀ-ի աշխատակից՝  5000 ՀՀ դրամ,
  • Այլ մասնակից՝  10.000 ՀՀ դրամ:

Հեռավար մասնակցության դեպքում՝ հոդվածի համար.

  • ՇՊՀ-ի աշխատակից՝  5000 ՀՀ դրամ,
  • Այլ մասնակից՝  10.000 ՀՀ դրամ:

* Պարզաբանում. եթե 1 հոդվածը ներկայացվում է մեկից ավել հեղինակների կողմից, ընդ որում` ոմանք առկա մասնակից են, ոմանք՝ հեռավար, ապա մասնակցության գումար վճարում են միայն առկա մասնակիցները:

Կատարված փոխանցումը հաստատող վճարման անդորրագիրը խնդրում ենք ուղարկել shsu.science@gmail.com  էլեկտրոնային հասցեին:

Վերջնաժամկետներ

2021թ. սեպտեմբերի 20

Մասնակցության հայտերի և զեկուցումներին համապատասխան հոդվածների ներկայացման վերջնաժամկետ

2021թ. սեպտեմբերի 20 

Մասնակցության գումարի փոխանցման վերջնաժամկետ

2021թ. հոկտեմբերի 15

Գիտաժողովի ծրագրի նախնական տարբերակի ներկայացում մասնակիցներին

2021թ. նոյեմբերի 11-13

«Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով