Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

 2017թ. նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

Սեմինարավարը ներկայացրեց գիտական հետազոտության ընթացքը.

  1. Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում,
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում,
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում,
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն,
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն,
  6. Հետազոտության արդյունքների վերլուծություն,
  7. Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:

Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

Հանգամանորեն ներկայացվեց աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը և նշանակությունը.

  1. Գրագողությունից խուսափում,
  2. Ստուգելիության ապահովում,
  3. Հարգանքի դրսևորում այլոց աշխատանքների հանդեպ,
  4. Այլոց աշխատանքներով սեփական տեսակետի հիմնավորում,
  5. Ուսումնասիրվող թեմային քաջածանոթություն:

Բացատրվեցին նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները (Google փնտրման օպերատորներ) և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

Սեմինարի վերջում ներկայացվեցին համապատասխան ձեռնարկները, որոնցում մանրամասն շարադրված են գիտական աշխատանք կատարելու սկզբունքները, մասնավորապես՝ ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումները և Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ուսումնական ձեռնարկը:

«Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը բավականին հետաքրքիր էր և ուսանելի: