Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

 

2016թ. հուլիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս տարի շրջանավարտների դիպլոմների հանձնումը կազմակերպվել էր առանձնահատուկ շուքով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հ.Ժամհարյանը, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ա.Ղարիբյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի փոխմարզպետ Լ.Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Հ.Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ Ա.Չոբանյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Ա.Գևորգյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, հյուրեր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Արարողությունը բացվեց Իջևանի զորամասի նվագախմբի կատարմամբ հնչող ՀՀ օրհներգով և Հայր Սամվել Մխիթարյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ապա շրջանավարտներին իրենց շորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, փոխմարզպետ Լ.Սարգսյանը, Իջևանի զորամասի հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը և ուրիշներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Պարոն Ա.Սիմոնյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Այսօր ուրախալի, լուսավոր օր է Իջևանում, որովհետև Երևանի պետական համալսարանի տարածաշրջանային մասնաճյուղի շրջանավարտները այսօր պետք է ստանան իրենց հասունությունը հավաստող դիպլոմները, և նրանց առջև կբացվի հասուն կյանք մտնելու դժվարին, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ուղին:  

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Սիրելի՛ շրջանավարտներ, մենք անչափ ուրախ ենք այսօր ձեզ շնորհավորելու այս շատ կարևոր, ձեր կյանքում նշանակալի երևույթի առթիվ: Ուզում եմ ասել, որ մեծագույն պատիվ է լինել ԵՊՀ-ի շրջանավարտ, դուք ուշիմ, խելոք, գիտակից սերունդ եք, մեր ժողովրդի, մեր հասարակության, մեր երկրի այսօրվա և վաղվա հույսը: Եվ ինչպիսին կլինի մեր երկիրը, ինչքան կլինի մեր ժողովրդի գոյության տենչը, ինչքան նա կլինի երջանիկ, կախված է ձեզանից, ձեր գործունեությունից:

Ես սրտանց ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, ձեր ծնողներին, ձեր դասախոսներին, ձեր ուսուցիչներին, մարդկանց, որոնք կրթել, դաստիարակել են ձեզ… Եվ ուզում եմ հույս հայտնել ԵՊՀ-ի ղեկավարության և նրա ողջ կոլեկտիվի անունից, որ ձեր ամբողջ կյանքի ընթացքում բարձր կպահեք համալսարանականի պատիվը: …Եվ երբեք ձեր սրտերում թո՛ղ չմարի գիտելիք ստանալու, նոր բան սովորելու, նոր բարձունքներ նվաճելու տենչը. մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում սովորում է:

Ես ձեզ ցանկանում եմ անձնական երջանկություն, աղջիկներին՝ բարի բախտ…  Անպայման ուզում եմ, որ մի 5-6 տարի հետո մենք լսենք ձեր հաջողությունների մասին և ուրախանանք սրտանց, որովհետև այդ հաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է լինելու»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով 2015-16 ուստարվա շրջանավարտներին, համոզմունք արտահայտեց, որ  այս դիպլոմները շրջանավարտների համար մեծ կյանքում լավագույնս դրսևորվելու, իրենց տեղը գտնելու երաշխիքը կլինեն: Նրանց մաղթեց բարի երթ, մեծ հաջողություններ կյանքում և աշխատանքում, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեց նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

 Իր խոսքում տնօրենն ընդգծեց, որ այսպիսով բուհի և շրջանավարտների միջև կապը չի խզվի. մասնաճյուղը այսուհետև էլ պատրաստ է համագործակցելու իր շրջանավարտների հետ, ցանկացած հարցում աջակցելու նրանց:

Իր ընկերներին շնորհավորեց և մասնաճյուղի անձնակազմին  շնորհակալական խոսք ասաց Տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՈՒԽ-ի նախկին նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը. նախ` ռեկտորի կողմից գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին  տրվեցին կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների, պատվավոր հյուրերը դիպլոմները հանձնեցին շրջանավարտներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների հետաքրքիր աշխատանքների ցուցահանդեսով և համապատասխան համերգային ծրագրով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը