Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում

 2017թ. հոկտեմբերի 1-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Տավուշի մարզի մի շարք դպրոցներում: 

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը ընդհանուր գծերով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտություններն ու կրթական ծրագրերը:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Այնուհետև ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները և դրանց առանձնահատկությունները, աշխատաշուկայի պահանջարկով պայմանավորված փոփոխությունները:

2018թ. կրթական ծրագրերի հետ կապված՝ մասնավորապես նշվեց, որ փոփոխություններ են կատարվել ընդունելության քննություններում. «Ֆինանսներ» կրթական ծրագրում  «Օտար լեզվի» մրցութային գրավոր քննությունը դարձել է երկու աստղանիշ և պարտադիր է միայն անվճար հիմունքներով ընդունվելու համար: «Զբոսաշրջություն» կրթական ծրագրում ոչ մրցութային է դարձել «Հայոց պատմություն» (գր.) մրցութային առարկան, իսկ «Աշխարհագրություն» (գր.) մրցութային առարկան ընդհանրապես հանվել է: Հանվել են նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը: Ընդգծվեց, որ այս տարի զգալիորեն ավելացել է անվճար տեղերի թիվը: Կարևորվեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատ վարձավճարների ավելացում չի եղել:

2016-2017 ուստարվանից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, օտար լեզուների հետ կապված, կատարվել էին փոփոխություններ, որոնք կպահպանվեն նաև այս ուսումնական տարում («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը): Այդ փոփոխությունների շնորհիվ մասնաճյուղը տալիս է 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Քննարկվեցին նաև ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրեցին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող տարբեր հարցեր:

Դպրոցների ներկայացուցիչները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նախաձեռնած հանդիպումների համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական: