Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Առաջին լրատվական»-ի անդրադարձը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին

 2016թ. մարտի 24-ին «Առաջին լրատվական»-ի թղթակցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առաջարկվող մասնագիտությունների վերաբերյալ հարցազրույց տվեց տնօրեն Ս.Առաքելյանը:

Հարցազրույցի ընթացքում ներկայացվեցին գործող մասնագիտություններից բացի՝ վերջին չորս տարիներին  մասնաճյուղում ներդրված նոր մասնագիտությունները՝ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Հոգեբանություն» և «Դիզայն»:

Ընդգծվեց, որ տարածաշրջանում մասնագետների պահանջարկով պայմանավորված` 2016 թվականից մասնաճյուղն ընդունելություն է իրականացնում երկու նոր՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով: Առաջինը ներդրվել է Հումանիտար գիտությունների, երկրորդը՝ Կիրառական արվեստի ֆակուլտետում:

Նշվեց նաև, որ իր գործունեության 22 տարիների ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հաջողությամբ իրականացնում է մարզի երիտասարդներին բարձրագույն կրթություն տալու, տարածաշրջանը բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու իր առաքելությունը. տվել է շուրջ 5000 շրջանավարտ, որոնք աշխատանքի են անցել ամենատարբեր ոլորտներում, 400-ից ավելին՝ դպրոցներում: