Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Մեսսինայի համալսարան, Իտալիա

Էրազմ. հայտ. նկ.

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Մեսսինայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 4 շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար (հումանիտար մասնագիտություններ, լեզուներ և բանասիրություն) 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում 6 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝  https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. մարտի 20-ը՝ ժամը 17:00-ն:

 

Մանրամասն տեղեկությունների և անհրաժեշտ ձևաթղթերի համար այցելել https://international.unime.it/study-with-us/erasmus-icm-incoming-extra-eu/:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

 

  1. Դիմումի հայտ,
  2. Ուսումնառության համաձայնագիր(Learning Agreement for Studies),

1.1.Անգլերենով դասավանդվող առարկայացանկ՝ https://international.unime.it/study-with-us/study-courses-in-english/,

1.2.Իտալերենով դասավանդվող առարկայացանկ՝ https://www.unime.it/it/offerta-corsi,

   1.3.Ասպիրանտների դասընթացների ցանկը՝ https://international.unime.it/university/departments-2/,

 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3.  Մոտիվացիոն նամակ,
  4. Ակադեմիական տեղեկագիր,
  5.  Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. Ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար):

7.1. Շարժունության համաձայնագիր (Research Proposal),

7.2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

7.3. Անձնագրի պատճեն:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան:

 

Աղբյուրը՝ ysu.am: