Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

 2017թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ տնօրենի հանդիպումը, որին ներկա էին և ֆակուլտետի դեկանը, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատուն, ՈՒԽ-ի նախագահը, տնօրենի օգնականը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը, ուսանողների առաջադիմությանն ու կարգապահությանը, նրանց հետաքրքրություններին ու հուզող խնդիրներին  վերաբերող տարաբնույթ հարցեր:

Ուսանողները մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, կատարեցին ուսումնական գործընթացին վերաբերող որոշ առաջարկություններ:

Պարոն Առաքելյանը ուսանողներին ընդհանուր կերպով տեղեկացրեց 2017թ. կրթական ծրագրերում կատարվելիք փոփոխությունների մասին, որոնք միտված են դասավանդման և ուսումնառության գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, նրանց կոչ արեց լինել ավելի ակտիվ, նպատակասլաց, աշխատասեր ու կարգապահ:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպված հանդիպման համար, համոզմունք արտահայտեց, որ ֆակուլտետի ուսանողները ոչ միայն ուսումնառության ընթացքում, այլև հետագայում էլ բարձր կպահեն բուհի պատիվը, կարդարացնեն իրենց ծնողների սպասելիքները, կլինեն հասարակությանը պիտանի մարդիկ: