Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի ընկերական հանդիպումն ավարտվեց «ՏՄՄ» 2-րդ կուրսի թիմի հաղթանակով

20190508_133155

 

 2019թ. մայիսի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «ՏՄՄ» I, «ՏՄՄ» II և «Պատմություն» I, II, III կուրսերի աղջիկների հավաքական թիմերի միջև:

Խաղն ընթացավ աղջիկների համառ պայքարով:

Առաջին փուլում խաղացին «ՏՄՄ» I և «ՏՄՄ» II կուրսերի թիմերը, և 2:0 հաշվով հաղթեց «ՏՄՄ» II կուրսի թիմը:

Այնուհետև խաղացին «ՏՄՄ» մասնագիտության I և «Պատմություն» մասնագիտության I-III կուրսերի հավաքական թիմերի աղջիկները:

Այս խաղը նույնպես ավարտվեց «ՏՄՄ» II կուրսի միավորային բացարձակ առավելությամբ:

II և III մրցանակային տեղերի համար պայքարեցին «ՏՄՄ» մասնագիտության I և «Պատմություն» մասնագիտության I-III կուրսերի հավաքական թիմերը, որոնցից 1:0 հաշվով հաղթեց «Պատմություն» մասնագիտության ուսանողների հավաքական թիմը:

Մասնակից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ  I մրցանակային տեղ գրաված «ՏՄՄ» II կուրսի թիմին տրվեց նաև հուշանվեր: