Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Կյանքի հմտություններ» դասընթացը

2018թ. օգոստոսի 10-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Կյանքի հմտություններ» խորագրով 8 ժամ տևողությամբ դասընթացը, որն իրականացվեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» 2018-2020թթ. եռամյա ծրագրի շրջանակներում՝ IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից:

10-08-2018-4

Դասընթացին մասնակցեցին Տավուշի մարզի մոտ 80 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի քանի տասնյակ ուսանողներ և շրջանավարտներ:

10-08-2018-11

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, ով ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, կոչ արեց լինել ակտիվ և յուրացնել այն հմտությունները, որոնք կնպաստեն իրենց առաջընթացին:

10-08-2018-1

IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Թամարա Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի կառուցվածքը, դասընթացավարին և մենթորներին:

10-08-2018-2

Դասընթացում ներառված թեմաներն էին.

  • Ինքնաճանաչում և ինքնազարգացում,
  • Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում,
  • Հետադարձ կապի հմտություններ,
  • Ես՝ որպես հաղորդակցվող:

10-08-2018-5

Դասընթացավար Հայարփի Սահակյանը յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ներկայացրեց տեսական նյութ, այնուհետև մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը, լրացրին թեստեր, կատարեցին խմբային աշխատանքներ: Դասընթացի մասնակիցները հանդես եկան ելույթներով և դերային խաղերով, որոնց ժամանակ նրանց օգնում էին մենթորները, ովքեր հիմնականում Տավուշի մարզի գործատուներ և տարբեր կազմակերպությունների ղեկավարներ էին:

10-08-2018-16

 

Երիտասարդները սովորեցին, թե ինչպես վերլուծել սեփական հնարավորությունները, ճիշտ ձևակերպել նպատակ և դրան հասնելու ճանապարհը, ինչին ուշադրություն դարձնել CV գրելու, գործատուների հետ նամակագրութան և աշխատանքի հարցազրույցի ժամանակ, ունենալ հաշիվ LinkedIn սոցիալական ցանցում և այլ հմտություններ:

10-08-2018-13

 

Գործատուները փոխանցեցին իրենց փորձը, նաև աշխատանքի առաջարկներ կատարեցին մասնակիցներից մի քանիսին, ինչը խոսում է ծրագրի արդյունավետության և ազդեցության մասին:

10-08-2018-8

Վերջում Թամարա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և մենթորներին, դասընթացի կազմակերպմանը և մասնակիցների հավաքագրմանը աջակցած անձանց և կազմակերպություններին, մասնավորապես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, և կոչ արեց ակտիվորեն տարածել ծրագրի վերաբերյալ հայատարարությունը՝ նորանոր երիտասարդներ ներգրավելու համար:

10-08-2018-17

Հաջորդ դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել այս հայտը՝ https://goo.gl/oRf48T, իսկ եթե ցանկանում եք գրանցվել որպես մենթոր, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://goo.gl/qE9X3W: