Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Բիզնես հմտություններ» թեմայով երկօրյա դասընթացի հրավեր

     YSU Ijevan_Business Skills

 Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է ձեզ 2018թ. դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ ժամը 14:00−18:00-ն, մասնակցելու IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա ՀԲՔ» ընկերության «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով երկօրյա դասընթացին:

«Երիտասարդների Զարգացում» ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդների «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» դասընթացներով:

 Դասընթացներն անվճար են:

Արդեն 1500 երիտասարդ Երևանից և մարզերից մասնակցել են «Կյանքի հմտություններ» դասընթացներին, և այժմ սկսվել է 2018 թ.-ի «Բիզնես հմտություններ» դասընթացի փուլը Տավուշի մարզում։

 Դասընթացից հետո կենսունակ բիզնես գաղափար ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու “Armenia StartUp Cup” ստարտափների մրցույթին։ Հաղթողները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարը ֆինանսավորող հանձնաժողովի անդամներին։

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները.

  1. Նախագծերի կառավարում:
  2. Ժամանակի կառավարում:
  3. Բանակցություններ:
  4. Բիզնես պլան:
  5. Ֆինանսների կառավարում:
  6. Վաճառքի հմտություններ:

 Ծրագրի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ և այստեղ:

Ծրագրի ընթացքին և թարմացումներին հետևելու համար “Interested” կամ ”Going” կարող եք սեղմել այս ֆեյսբուքյան իվենթում: