Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայկական թեմատիկայով «Վիքի.հայ» արշավին մասնակցելու հրավեր

1. նկար

2021թ. մայիսի 5-ից «.հայ» դոմենային տիրույթի ստեղծման 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունները Հայերեն Վիքիպեդիայում սկսում են Հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ:

Լավագույն ներդրում ունեցողներին սպասում են դրամական պարգևներ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության կողմից: 

Թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին:

Այս կերպ մեր պատմությունն ու մշակույթն իրենց ողջ բազմերանգությամբ, ճշմարտացի ձևով կարող ենք ներկայացնել հանրությանը և ժառանգել սերունդներին:  

Արշավին միանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ժամանակացույցով.

  • մայիսի 5-15-ը՝ մասնակցության համար գրանցում,
  • մայիսի 16-31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում,
  • հունիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում: