Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ 2021թ. սեպտեմբերի 14-25-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելության մրցութային քննական առարկաներից իրականացնելու է խորհրդատվություն, որը ձեզ հնարավորություն կտա ևս մեկ անգամ ծանոթանալու թեստերի կառուցվածքին, ձևաթղթի լրացման կարգին, ստանալու ձեր հարցերի պատասխանները քննական առարկաններից։
Խորհրդատվությունն անցկացվելու է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հետևյալ ժամանակացույցով․
- Հայոց լեզու և գրականություն (լսարան 57) – սեպտեմբերի 16, 18, 23 և 25, ժամը՝ 13։00,
- Պատմություն (լսարան 57) – սեպտեմբերի 14, 17, 22 և 24, ժամը՝ 14։30,
- Մաթեմատիկա (լսարան 4) – սեպտեմբերի 15, 17, 22 և 24, ժամը՝ 11։00։
Կազմակերպչական հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 98 76 54 հեռախոսահամարով։