Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

2017թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» (“Plurimobil: Plurilingual and Multicultural Learning through Mobility”)  վերապատրաստման միջազգային դասընթացը, որը կազմակերպել էին Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը և Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

Երկօրյա վերապատրաստական դասընթացը վարեցին Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (European Centre for Modern Languages, ECML) ներկայացուցիչներ Քրիստին Բրոգանը (Իռլանդիա) և Անյա Զուրան (Լեհաստան):

Դասընթացին մասնակցում էին ընտրված 30 ուսանողներ և դասախոսներ` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, կամավորներ Իտալիայից և Գերմանիայից:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից դասընթացին մասնակցեցին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր իրազեկել կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ուսուցիչներ վերապատրաստողներին ուսանողների ու աշխատակազմի շարժունության հնարավորություննների և դրանց նախապես պատրաստվելու վերաբերյալ:

Դասընթացի առաջին օրը ԺԼԵԿ փորձագետները ուղիղ կապի միջոցով միացան Գերմանիա և մասնակիցներին ներկայացրին դասընթացի նպատակը, խնդիրներն ու ռեսուրսները:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

Երկրորդ օրը մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, փորձեցին փոխանցել իրենց ունեցած դրական փորձը և լուծումներ առաջարկել հնարավոր խնդիրների առաջացման դեպքում, ինչպես նաև ներկայացրին իրենց խմբի կատարած վերլուծական աշխատանքը:

Միջազգային վերապատրաստման դասընթացի վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: