Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը հավաքագրում է կամավորներ

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Վայրը՝  Իջևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը՝   20. 02. 2018

Աշխատանքի ձևաչափը՝   կամավորություն

Օտար լեզուներ՝   Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դուք երիտասա՞րդ եք,  հետաքրքրված եք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմամբ, ունեք նոր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ, ապա շտապե՛ք միանալ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնին (ՏՏԶՀ): Սկզբնական շրջանում երիտասարդները կանցնեն եռամսյա պրակտիկա, որից հետո լավագույնները կընտրվեն 6-ամսյա վճարովի պրակտիկայի համար և կստանան հնարավորություն աշխատելու կենտրոնում:

Ո՞վ կարող է որակավորվել որպես  Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի կամավոր:

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնին կարող են միանալ 18-28  տարեկան, մոտիվացված և ստեղծարար գաղափարներով լի անձինք:

Միացի՛ր մեզ, եթե…

  • մտահոգված ես Տավուշի մարզում տուրիզմի զարգացմամբ,
  • ունես զբոսաշրջային բիզնես գաղափարներ,
  • համոզված ես, որ յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մարզի զարգացման գործում,
  • էնտուզիազմով լի ես,
  • ունես թիմում աշխատելու կարողություն և շփման հմտություններ:

Որո՞նք են ՏՏԶՀ կենտրոնի կամավորի գործառույթները.

  • Տավուշի մարզի գյուղերում նոր տուր պրոդուկտների մշակում:
  • Տուրիզմի զարգացմանն ուղղված նոր բիզնես գաղափարների զարգացում:
  • Մարզի մասին տեղեկատվության հավաքագրում, հետազոտություն:

 Ինչպե՞ս դիմել.

Պարզապես անցեք հետևյալ հղումով https://docs.google.com/forms և լրացրեք առցանց հայտը:

Հայտի հաստատման դեպքում կհրավիրվեք հարցազրույցի:

Հավելենք, որ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ:

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի (ՏՏԶՀԿ) նպատակն է ներգրավել մարզի երիտասարդ մասնագետներին գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, նրանց հնարավորություն տալ ձեռք բերված գիտելիքները կիրառել ի նպաստ գյուղական համայնքների զարգացմանը: