Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց «Տնտեսագիտություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան

1. գլխավոր

 2020թ. փետրվարի 2-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկա անցան Տավուշի մարզում գործող մի շարք հաստատություններում:

Ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ՀՀ-ում գործող բանկերի Տավուշի մասնաճյուղերում, Տավուշի մարզպետարանում, Իջևանի և Դիլիջանի համայնքապետարաններում, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում, Տավուշի տարածաշրջանային քոլեջում և այլ կազմակերպություններում:

Պրակտիկայի նպատակն է խորացնել ուսանողների գործնական հմտությունները տնտեսագիտության, ազգային տնտեսության, հաշվապահական հաշվառման, բանկային գործի ոլորտներում, զարգացնել նրանց կարողությունները տեղեկատվության կուտակման և վերլուծության ասպարեզում:

Ուսանողները հնարավորություն են ունեցել կիրառել տեսական գիտելիքները մասնագիտական պրակտիկ գործունեության մեջ:

Պրակտիկայի վայրերում ուսանողները նաև ձեռք են բերել համապատասխան նյութեր, որոնք կօգտագործեն իրենց ավարտական աշխատանքներն իրականացնելիս:

Արտադրական պրակտիկայի ղեկավար Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Ալեքսանյանը պրակտիկանտ-ուսանողների հետ սահմանված կարգով իրականացրել է խորհրդատվություններ, պարզաբանել պրակտիկայի նպատակը, խնդիրները, անցկացման ժամկետները, տրամադրել մեթոդական ցուցումներ: