Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրին մասնակցելու հրավեր

n

 «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ իրականացնում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է  զարգացնել  18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար` ներառյալ սահմանային շրջանները: Ինքնագնահատման և ինքնազարգացման հմտություններից բացի՝ մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։

2018-2020 թթ. ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ` 18-30 տարեկան։

2019-ին ծրագրի շրջանակում 1000 երիտասարդ Երևանից և 1500՝ մարզերից փորձառու մենթորների աջակցությամբ կանցնի «Կյանքի հմտություններ» կամ «Բիզնես հմտություններ» դասընթացները, որոնց մանրամասները ներկայացված են հաջորդիվ։

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8 ժամ)

  1. Անհատի կրթական ուղու ուղղորդում և զարգացում՝ հիմնված ոչ միայն իրենց հետաքրքրությունների, այլև տնտեսական գործոնների վրա:
  2. Անձնական տվյալների (CV) կազմում, որոնք կներառեն փորձառության և որակավորումների նկարագրություն:
  3. Գործնական կապերի հաստատում և զարգացում՝ բարելավելու կարիերայի ուղին:
  4. Արտաքին տեսքի և պահվածքի հմտություններ.

   – հարցազրույցի և աշխատանքի ներկայանալու լավագույն փորձը,

   – գործնական միջոցառումների ներկայանալու լավագույն փորձը,

   – Անձնական հիգիենա և խնամք:

  1. Հաղորդակցություն.

   – հաղորդակցության մասնագիտական դասընթացներ,

   –  հանդիպումների և միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով մասնակիցներին, հանդիպման առարկան և կազմակերպությունները,

   – առցանց գործունեության կառավարում՝

       * գործնական և անձնական էջեր,

       * բովանդակության ճիշտ կառավարում՝ խուսափելու Ձեզ վրա բացասական ազդեցությունից,

       * համապատասխան բովանդակության ընտրություն:

ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16 ժամ / 2 օր)

  1. Հանդիպում ղեկավարի հետ:
  2. «Երբ դու հաճախորդը չես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում:
  3. «Երբ դու հաճախորդն ես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում:
  4. 2-րդ և 3-րդ թեմաներից ձեռք բերված հմտությունների կիրառում՝ հասնելու նպատակներին:
  5. Կողմնորոշման, բանակցությունների և վաճառքի հմտություններ:
  6. Ֆինանսական գրագիտություն:

 Ծրագրի շրջանակում մեծապես կգնահատվեն Ձեր աջակցությունն ու համագործակցության հնարավորությունը` ներգրավելու մասնակիցների և նպաստելու նրանց գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:

Ծրագրին կարող եք միանալ՝   լրացնելով առցանց հայտադիմումը  հետևյալ հղումով:

Հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք զանգահարել 010 58 04 41 հեռախոսահամարով: