Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ      

2017թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ:    

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ       

Հանդիպումներին ներկա էին ֆակուլտետների դեկանները, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, տնօրենի օգնականը, Ուսանողական խորհրդի նախագահը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ       

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի,  ուսանողների առաջադիմության ու կարգապահության, նրանց վարվեցողության,  տարբեր խնդիրների մասին հարցեր:

Տնօրենը հանդիպումների մասնակիցներին ներկայացրեց 2017թ. կրթական ծրագրերում կատարվելիք փոփոխությունները՝ կապված ուսանողների ուսումնական բեռնվածության և կրթական ծրա­գրե­րի աշ­խա­տա­­ծա­վալի, գիտելիքների ստուգման և գնահատման, պրակտիկայի, ընդհանրապես ուսումնական գործընթացի կազմակերպման հետ:

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ       

Մասնավորապես նշվեց, որ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շա­բաթյա տևո­ղու­թյուն, որը բաշխվում է հե­տևյալ հերթակա­նու­թյամբ. 8 շաբաթ լսա­րանային պարապ­մունքներ, 1 շաբաթ ընթա­ցիկ քննու­թյուն­ներ, 7 շա­բաթ լսարա­նային պարապ­մունքներ, 1 շաբաթ ըն­թա­ցիկ       քննու­թյուն­ներ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:

Ըստ գնահատման ձևի՝ դաս­ըն­թացները բաժանվում են 4 խմբի՝ ա) եզրափակիչ գնահատումով,  բ) առանց եզրափակիչ գնահատման, գ) առանց ընթացիկ գնահատման, դ) ստուգարքային:

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ       

Եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում, քննաշրջանի ընթացքում անց­կաց­վող եզրափակիչ քննությունից բացի, նախա­տեսվում է 2 ընթացիկ քննու­թյուն։

Ընթացիկ և եզրափակիչ քննություններն անցկացվում են գրա­վոր կամ բանավոր՝ ելնելով դասընթացի դասավանդման և ուսում­­­նա­­ռու­թյան ձևերից, ինչպես նաև ակնկալվող կրթական վերջ­նար­­դյունք­­ների բնույթից։ Քննությունների անցկաց­ման ձևը (գրավոր կամ բանավոր) նշվում է կրթական ծրագրի մաս­նա­գրում։ 

Եզրափակիչ գնահատումով դասընթացից  (ուսումնական մոդու­լից) ու­սանո­ղի ստա­ցած արդյունարար (կիսամյակային) գնահա­տա­­կանը ձևա­վոր­վում է կիսամյակի ընթացքում՝ ըստ հե­տևյալ բաղադրամա­սե­րի՝

ա)  ուսուցանվող նյութի` ուսանողի կողմից յուրացման աստի­ճա­նի ստուգ­ման նպա­­տակով անցկացվող 2 ընթացիկ քննու­թյուն­­ների ար­­դ­յունք­ներից, որոնցից յուրաքանչ­յուրին հատկաց­վում է առա­վելա­գույնը 5 միավոր,

բ) եզրափակիչ քննության արդյունքից, որը կարող է  գնահատվել առավելագույնը 10 միավոր։

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ       

Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամ­յակի ընթացքում ուսումնական նյութի յուրացման աստի­ճանը որոշող 2 ընթացիկ քննությունների արդյունքներով։ Առանց եզրափակիչ գնահատման դասընթացից (ուսումնական մո­դուլից) ուսա­նողի ստացած արդյունարար (կիսամյակային)  գնա­­հատա­կանը/միա­վո­րը ձևավորվում է կիսամյակի ըն­թաց­քում՝ ուսուցանվող նյութի` ուսանողի կողմից յու­րացման աս­տիճանի ստուգ­ման նպատակով անցկացվող 2 ընթացիկ քննու­թյունների արդյունք­նե­րից, որոնցից յուրաքանչ­յու­րին հատկացվում է առավելա­գույնը 10 միա­վոր: Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնա­հա­տա­կա­նը/միա­վո­րը հաշ­վարկ­վում է որպես գնահատման` առանձին ընթացիկ քննու­թյուն­ներից վաս­տա­կած միա­վոր­ների գումար:

Դասընթացը կարող է լինել եզրափակիչ գնահատումով այն դեպքում, եթե կիսամյակում ունի առնվազն 60 ժամ լսա­րա­նա­յին բեռնվածություն:

Առանց ընթացիկ գնահատման (միայն եզրա­­փակիչ քննու­թյամբ) և առանց եզրափա­կիչ գնահատման կարող են լինել հիմ­նակա­նում փոքրածավալ մասնագիտա­կան դասընթաց­ները:

Ստուգարքային կարող են լինել բակա­լավրիատի ընդ­հա­­նուր կրթական կառուցա­­մասի դասընթացները, մա­գիստ­րա­տուրայի ընդհանուր դասընթացները, ինչ­պես նաև մա­գիստ­րատուրայի «Մասնա­գի­տու­թյան արդի հիմնախնդիր­նե­րը» մասնագիտա­կան դասըն­թացը:

Ուսանողները տնօրենին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան դրանց պատասխանները:

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ       

Հանդիպումների վերջում ելույթ ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ ուսանողների անունից շնորհակալություն հայտնելով տնօրենին կազմակերպված հանդիպումների համար, համոզմունք հայտնեց, որ հանդիպումները բարոյակրթող ազդեցություն կունենան ուսանողների վրա, կնպաստեն նրանց լիարժեք ինքնադրսևորմանը, ուսանողական նախաձեռնություններում ու տարբեր ծրագրերում նրանց ակտիվ ներգրավմանը:

Տնօրենը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ