Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողների

Ysuib (1)ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողներին հայտնում ենք, որ 2018-19 ուստարվա ուսման վարձերի մասնակի զեղչման նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը փաստաթղթերը ներկայացնել  համապատասխան ֆակուլտետի (կամ Հեռակա ուսուցման բաժնի) դեկանատ:

ՀՀ սահմանամերձ համայնքների ուսանողները մասնավորապես պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, տեղեկանք` վերջին 5 տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողները պետք է ներկայացնեն ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ՍԱՏԳ-ի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ, տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ: