Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մրցույթի հայտարարություն «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնություն 2017-ի շրջանակներում

Մրցույթի հայտարարություն «Քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնություն 2017-ի շրջանակներում

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը » (ԲՀՀՀ)  հայտարարում է «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ»   նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել  ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում:

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար:

Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, հանրային քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում:

Ցանկալի է փորձի առկայություն հանրային քաղաքականության ձևակերպման և վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու ոլորտներում:

Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը ևս խիստ գերադասելի է: Հայտատուն պարտավոր է էական և անհրաժեշտ ժամանակ հատկացնել մինչև հինգ ամիս տևող նախագծերի իրականացմանը, որոնք կարող են ներկայացվել միայն անհատների կողմից:

Ակնկալվող արդյունքներ

Նախաձեռնության շրջանակներում ակնկալվում է համախմբել տարբեր ոլորտների նախաձեռնող քաղաքականության հետազոտողների, ովքեր ի վիճակի են ակտիվ գործողություններ ձեռնարկել սեփական հետազոտության արդյունքների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև դրանք հասու դարձնել հանրության առավել լայն շրջանակներին:

Որպես արդյունք ակնկալվում է ունենալ ընտրված բնագավառում կոնկրետ առաջարկներ պարունակող հանրային քաղաքականության հաշվետվություններ և հաշվետվության համառոտագիր, որոնք միասին չպետք է գերազանցեն 10000 բառը:

Ակնկալվում է նաև, որ կրթաթոշակառուները հավաքագրված նյութերը արդյունավետ կերպով կօգտագործեն, քաղաքականության մշակման գործընթացում ակտիվ միջամտություն ունենալու նպատակով: Նման միջամտությունը չպետք է սահմանափակվի միայն հաշվետվության հանրային ներկայացմամբ, այլ կարող է ներառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ դաշտում աշխատող այլ կազմակերպությունների և անհատների հետ կոալիցիաները, ջատագովության համատեղ պլանի ձևակերպումը և իրականացումը, որոշում կայացնողների հետ խորհդատվական հանդիպումները, մեդիա քարոզարշավները:

Խրախուսվում են այն ծրագրերը, որոնք կունենան ջատագովության նորարար գործիքներ և կհիմվեն սեփական հետազոտությունների ընթացքում արդեն իսկ հավաքագրված թարմ տվյալների վրա: Դիմորդները կարող են, բայց որևէ կերպ սահմանափակված չեն ուսումնասիրության ենթակա խնդիրները ձևակերպել հաշվի առնելով սույն հայտարարության հավելված 1-ում ներկայացված ընդհանուր թեմատիկ ուղղությունները: Խրախուսվում են բոլոր այն ծրագրերը, որոնք քաղաքականության նորարար լուծումներ կառաջարկեն Հայաստանում բաց հասարակության ձևավորմանը խոչընդոտող ցանկացած խնդրի շուրջ:

Դիմելու ընթացակարգ

Ծրագրի դիմումները ընդունվում են երկաստիճան ընթացակարգով: Առաջին փուլում դիմորդները ներկայացնում են մեկ էջի սահմաններում լրացված Հետաքրքրության նամակը1 , որը ձևակերպում է քաղաքականության հետազոտության առարկա հանդիսացող խնդիրը, դրա հրատապությունը քաղաքականության մշակման տվյալ փուլում, հետազոտության մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները:

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները ընտրության երկրորդ փուլում կներկայացնեն քաղաքականության հետազոտության ամբողջական դիմում հայտ: Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին 2017 թվականի հունվարի 23-ից հետո, վեցշաբաթյաժամկետում:

Ծրագրի բյուջե

Կրթաթոշակառուները կստանան մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ծրագրի իրականացման հետ առչվող ծախսերի համար: Կրթաթոշակառուները նեկայացնում են ըստ առաձին ծախսերի ամբողջական բյուջեն միայն այն դեպքում, երբ նրանք հաջողությամբ հաղթահարել են դիմումների ներկայացման և ընտրության առաջին փուլը:

Դասընթաց

Բացի դրամաշնորհից, Հիմնադրամը կրթաթոշակառուներին աջակցում է նաև քաղաքականության վերլուծական հմտությունների զարգացման գործում:

Ընտրական երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած կրթաթոշակառուները պարտադիր կերպով պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք քաղաքականության խնդիրների ձևակերպման, մեթոդաբանության և քաղաքականության ջատագովության վերաբերյալ խորացված սեմինարին:

Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան նաև մասնակցել Կենտրոնական Եվրոպական համալսարանի կողմից Բուդապեշտում կազմակերպվելիք վերպատրաստման դասընթացին, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի մի շարք երկրների /Մոլդովա, Ղրղզստան, Ղազախստան/ քաղաքականության կրթաթոշակառուներ: Վերապատրաստման այս դասընթացին մասնակցությունը տեղի կունենա լրացուցիչ ընտրության հիման վրա:

Ակնկալվում է նաև, որ կրթաթոշակառուները ակտիվորեն կմասնակցեն Հիմնադրամի և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հրավիրած քաղաքականության քննարկումններին և հանդիպումներին:

Դիմումների ընդունում և վերջնաժամկետ

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն լրացված Հետաքրքրության նամակը, /ըստ Հավելված 2-ում նշված ձևի/, հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2017 թվականի հունվարի 25-ը, ժամը 17.00:

Դիմումը մեզ ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում, դուք կստանաք հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ, հակառակ դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Մաթևոսյանին` «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի պատասխանատու, էլ. փոստ` mmariam@osi.am:

Մանրամասները՝ http://www.osf.am -ում: