Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դպրոցականների օլիմպիադա – 2019

school-olympiad 2019թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացվի ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 1-ին փուլը:

Այն կիրականացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի 2-րդ փուլը, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները, կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանին (հեռ.՝ 098-398-311, էլ. հասցե՝ slavik.alaverdyan@ysu.am):

Ի գիտություն. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: