Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի նոր տնօրեն

2018թ. հունիսի 12-ին ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի՝ №107§88 (12.06.2018) հրամանով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի նոր տնօրեն

Ա.Ցուցուլյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում աշխատում է 1998 թվականից՝ զբաղեցնելով դասախոսական, ուսումնագիտական և վարչական տարբեր պաշտոններ:

1998-2001 թվականներին աշխատել է Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնում որպես դասախոս, 2001-2003-ին՝ որպես ասիստենտ:

2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003  թվականից  նույն ամբիոնում զբաղեցրել է դոցենտի պաշտոն:

2004-2014 թվականներին աշխատել է որպես Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան:

2014 թվականից մինչև 2018թ. մայիսի 23-ը ղեկավարել է ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը:

2015թ. հունվարից մինչև օգոստոս ղեկավարել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը:

2017թ. հունիսի 9-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ա.Ցուցուլյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2018թ. մայիսի 24-ից նշանակվել է ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն, հունիսի 12-ից՝ տնօրենի ԺՊ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորում է Ա. Վ. Ցուցուլյանին, մաղթում աշխատանքային արդյունավետ գործունեություն, հաջողություններ ու ձեռքբերումներ բուհի առաջընթացին միտված բոլոր ծրագրերում ու ձեռնարկումներում: