Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

2017թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ:   

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացման համալիր միջոցառումներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենի օգնականին հանձնարարվեց 2017թ. հոկտեմբերի 23-ից սկսած՝ տնօրենության նիստերում կազմակերպել ամբիոնների վարիչների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների (2-ական) և դեկանների հաշվետվությունների լսումներ:

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին հանձնարարվեց հաշվետվությունների ներկայացումից հետո ուսումնասիրել ֆակուլտետում պահպանվող փաստաթղթերի (աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, առարկայական փաթեթների ու ծրագրերի և այլն)  առկայությունը և սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը, մասնավորապես ֆակուլտետի երեք օղակների (դեկանատ, ամբիոն, ՄԿԾ-ի պատասխանատու) գործավարության վիճակը: