Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

2017թ. դեկտեմբերի 13-ին՝ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ միջոցառում, որին մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ,  ԵԿՄ անդամներ, բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ, ՀՀ ՊՆ Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, ուսանողներ, հյուրեր:

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս. Ա. Առաքելյանը և ընթերցեց այդ կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հղած ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր. 

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս՝ 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս քաջառողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին և հայոց բանակին, քանի որ բրիգադը բոլոր մարտական առաջադրանքները փայլուն կատարել է:

5-րդ բրիգադը կազմավորվեց 1992 թվականի նոյեմբերի 28-ին՝ դառնալով կամավորականների և զինծառայողների գործակցությամբ ստեղծված առաջին խոշոր միավորումը: Բրիգադի կազմում ընդգրկվեցին ՀՀ գրեթե բոլոր շրջանների կամավորականները, կամավորական ջոկատներն ու գումարտակները: 5-րդ բրիգադը կատարեց իր առջև դրված խնդիրները, անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով: Արցախյան պատերազմի դաժան տարիներին բրիգադը ամենամեծ բանակային կազմավորումն էր՝ Արցախի պաշտպանության բանակից հետո: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը, և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադն անվանվեց Լեգենդար և Հաղթական:

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադը և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ  մարտական ուղին անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է Արցախի ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը:

Ես հպարտ եմ, ինձ համար պատիվ է, որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը, հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ, որ ծառայել եմ ձեզ հետ, սիրելի՛ 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին՝ երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին՝ կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը: Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին:

Լեգենդար բրիգադի փառապանծ մարտիկների համար իսկական փորձություն էր 2016-ի ապրիլյան պատերազմը: Դարձյալ, առանց վարանելու, 5-րդցիները կանգնեցին առաջնագծում, դիրքապահ հայ զինվորի կողքին: 5-րդ բրիգադի հետ ճանապարհ անցած հայորդին ցմահ էլ հայրենիքի զինվորն է և նույնիսկ մահից հետո էլ երկնքից է հսկում հայ ազգի անդորրը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին՝ և՛ զոհվածներին, և՛ ողջերին՝ անուն առ անուն:

Փա՛ռք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք հերոսներ ծնող հերոս հայ մայրերին: Փա՛ռք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Փա՛ռք նաև բոլոր նրանց, ովքեր հիշում ու մեծարում են նահատակ ընկերներին, շարունակում են նրանց գործը և փառավորում ապրողներին»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր անմահացած հերոսների սուրբ հիշատակը:

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

Տեր Սիմեոն քահանան հնչեցրեց Տերունական աղոթքը, օրհնեց բոլոր ներկաներին, հայ ընտանիքները, որոնց համար երկրապահ զինվոր ունենալը միշտ էլ առանձնահատուկ հպարտությամբ, սիրով ու նվիրումով է լցրել նրանց հոգիները, օրհնեց դահլիճում ներկա մեր եռասերունդ (ավագ, երիտասարդ և պատանի) երկրապահներին, ովքեր պատվով ու պատասխանատվությամբ են իրականացնում հայրենիքը պաշտպանելու, նրա սահմանները անսասան պահելու, մատաղ սերնդի հոգևոր ու ռազմահայրենասիրական դաստիարակության գործը:

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

Ցուցադրվեց բրիգադի հերոսական գործունեության վերաբերյալ կարճ ֆիլմ:

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

Ապա 5-րդ բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձին ՀՀ երկրապահ կամավորականների միության հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք պաշտոնյաներ, երկրապահներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ քառօրյա պատերազմին մասնակցած երկու տասնյակ ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

ԵԿՄ հուշամեդալներով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի 2, հեռակա ուսուցման համակարգի 16 ուսանողներ.

Առկա ուսուցման համակարգ.

  1. Միրզոյան Բորիս Գարիկի (ՏՏ III),
  2. Խաչատրյան Տիգրան Հենրիկի (ԿԱ III):

ԵՊՀ ԻՄ-ի՝ քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալմներով

Հեռակա ուսուցման համակարգ.

  1. Աբովյան Արտուշ Արմենի (ՏՏ  II),
  2. Մելիքսեթյան Ժորա   Վանիկի   (ՏՏ  II),
  3. Պետրոսյան Արշալույս   Աշոտի (ՏՏ  II),
  4. Արամյան Հրաչ   Ալբերտի (Ֆինանս. I),
  5. Պետրոսյան Արթուր   Աշոտի      (Ֆինանս. I),
  6. Եգանյան Վահագն   Գարիկի      (Պ I),
  7. Օթարյան Աշոտ   Հովիկի (Պ II),
  8. Սիրադեղյան Մանվել   Մուշեղի (Պ II),
  9. Աղինյան Հրանտ   Անդրանիկի (Հ I),
  10. Մանուչարյան Արամ   Արթուրի (Հ II),
  11. Երիցյան Արամ   Սուրենի (ԻԿՄ II),
  12. Աղասարյան Կարեն   Յուրայի    (ԲԲ I),
  13. Հախվերդյան Գարիկ   Արտիկի (ԲԲ I),
  14. Իսախանյան Աշոտ   Հարությունի (ԲԲ I),
  15. Մելքոնյան Վարշամ   Սերգոյի (ԲԲ II),
  16. Եսայան Վահե   Էդվինի   (ՔԿԳ II):