Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 ysu

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը ս.թ. մայիսի 11-ին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային:

Զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ), մասնակցության հայտերն ու հոդվածների վերջնական տարբերակներն ուղարկել հետևյալ էլ.հասցեին՝ avagyan.vachik@yandex.com:

Հոդվածների վերջնական տարբերակներն ուղարկելու վերջնաժամկետը 2019 թ. ապրիլի 8-ն է:

Մասնակցության հայտը հասանելի է այստեղ:

Ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Հոդվածներին առաջադրվող պահանջները հասանելի են այստեղ:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանին, հեռ.՝ 093-884-254, էլ. հասցե՝ karine.pogosyan.76@mail.ru, փոխդեկան Վ.Աղաբաբյանին, հեռ.՝ 096-987-654, էլ. հասցե՝ vahanagha@yandex.ru, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանին, հեռ.՝ 094-577-567, 099-577-567, էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com    

Աղբյուրը՝ ysu.am