Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում դասախոսությամբ հանդես եկավ Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ռուդոն

2016թ. ապրիլի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ-ի ֆրանսիական բանասիրության ամբիոնի ներկայացուցիչները (դասախոս, Ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Լիլիթ Կարապետյանը, դասախոս Թագուհի Բլբուլյանը, ավագ գործավար Լիլյա Հովհաննիսյանը) և Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր, միջնադարյան գրականության մասնագետ Ֆրանսուա Ռուդոն:

Այցելության հիմնական նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների համար «Ֆրանսիական վերածննդի գրականությունը» թեմայով դասախոսություն կարդալը:

Մասնաճյուղում դասախոսությամբ հանդես եկավ  Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ռուդոն

Նախ՝ պատվիրակության անդամների և մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին մեզանում ֆրանսերեն լեզվի պահպանմանն ու զարգացմանն ուղղված հարցեր, նշվեց, որ մեր դասախոսների վերապատրաստման և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման գործում զգացվում է ֆրանսիական դեսպանատան աջակցության կարիքը, պատմական համառոտ ակնարկ կատարվեց հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին:

Մասնաճյուղում դասախոսությամբ հանդես եկավ  Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ռուդոն

Այնուհետև մասնաճյուղի օնլայն լսարանում «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողների համար «Ֆրանսիական վերածննդի գրականությունը» թեմայով (ֆրանսերեն) բավականին հետաքրքիր դասախոսություն ներկայացրեց  Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ռուդոն:

Մասնաճյուղում դասախոսությամբ հանդես եկավ  Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ռուդոն

Դասախոսությունից հետո տեղի ունեցավ աշխույժ քննարկում. ուսանողները պրոֆեսորին ուղղեցին թեմային առնչվող հարցեր և ստացան պատասխաններ:

Մասնաճյուղում դասախոսությամբ հանդես եկավ  Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Ռուդոն

   Ապա մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնում կայացավ ԵՊՀ-ի ֆրանսիական բանասիրության ամբիոնի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առարկայական ծրագրերի, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման ոլորտում մայր բուհի և մասնաճյուղի համագործակցությանը վերաբերող հարցեր: