Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

2016թ. հոկտեմբերի 14-ին «ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղի  տուրիստական վայրերը» թեմայով զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը:

14-10-2016-1

Զեկուցողը նախ ներկայացրեց Տավուշի մարզի աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները, մարզի լեռնագրությունը և ջրագրությունը:

Տրվեց մարզկենտրոն Իջևանից 18 կմ հյուսիս՝ Սևքար գետի հովտում գտնվող համանուն գյուղի (Սևքար) մասին պատմական համառոտ ակնարկ:

14-10-2016-2

Հակոբ Դավթյանը “Google Earth” ծրագրով ներկաներին ծանոթացրեց տեղանքին, ներկայացրեց այն  լեռներն ու լեռնաշղթանները (օր.՝ Կապի, Ձնհալի, Հարսնաքարի, Թթուջրի, Յոթնաղբյուրի), որոնք  չկան ՀՀ և Տավուշի մարզի ֆիզիկական քարտեզների վրա,  բայց իրականում գոյություն ունեն և հետագայում պետք է քարտեզագրվեն:

Նշվեց, որ Սևքարը հիմնադրվել է մոտավորապես 900-1000 տարի առաջ: Տարածքը ծովի մակերևույթից ունի 700-1700մ բարձրություն: Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Գյուղի տարածքը 5078 հա է,  սահմանակից է Ղազախի շրջանին (Շահուկ քար), որի պատճառով  200 հա հողատարածք չի օգտագործվում:

Հանգամանորեն ներկայացվեցին Սևքար գյուղի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները՝ եկեղեցին, խաչքարերը, հուշաղբյուրները, բնական գեղատեսիլ վայրերը և այլն:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

 

Նկարագրվեց Սևքարի հարուստ բնաշխարհը՝ նրա անտառներում աճող էնդեմիկ ծառատեսակները, կենդանական աշխարհը,  սառնորակ աղբյուրները (Մոշահավի, Կապի, Մամռուտի և այլն), գյուղատնտեսական նշանակություն ունեցող «Սալկուտ» առուն, որի ջրերը խառնվում են Սևքար գետին, հանգստի վայրերը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Հիմնավորվեց, որ հնամենի Սևքար գյուղն իր գողտրիկ բնաշխարհով լիովին կարող է դառնալ զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող վայր, գյուղի մաքուր անապական օդը և հանքային բուժիչ աղբյուրները, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհը նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և տուրիզմի զարգացման համար:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Զեկուցման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, զեկուցողը պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը