2017թ. դեկտեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ թիմային ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնության եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Ուսանողական գիտական ընկերությունը և Ուսանողական խորհուրդը:
Եզրափակիչ փուլին մասնակցում էին ֆակուլտետների ուժեղագույն թիմերը` Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» 2-րդ, Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» 2-րդ, Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 3-րդ, Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» 1-ին կուրսերի թիմերը։
Ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Վ.Աղաբաբյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի օգնական Ա.Ազատյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա.Եգանյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը, ուսանողական կառույցների նախագահները և ուսանողներ:
Թիմային ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնության եզրափակիչն անցկացվեց 3 փուլով։
3-րդ փուլում ցուցադրվեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերից փոքրիկ հատվածներ, և թիմերը պետք է կռահեին, թե որ ֆիլմից է տվյալ հատվածը։
Խաղն ընթացավ թեժ մրցակցության պայմաններում, և համառ պայքարից հետո 1 միավորի առավելությամբ արդեն 2-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը։
2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Տնտեսագիտության տեսություն» 2-րդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 3-րդ և «Դիզայն» 1-ին կուրսերի թիմերը։
3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը արժանացան շնորհակալագրերի, 2-րդ տեղը զբաղեցրած թիմը` պատվոգրի։
Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղում կրկնակի հաղթանակ տարած «Պատմություն» 2-րդ կուրսի թիմին տրվեց փոխանցիկ գավաթը, պատվոգիր և հուշանվեր։